Էպիկենտրոն, մագնիտուդ... LastQuake երկրաշարժի ազդարարման հավելվածը հասանելի է հայերեն
Հայաստանում կան հեռախոսային հավելվածներ, որոնք միացված լինելով լոկալ կամ միջազգային սեյսմոլոգիական ցանցին՝ իրականացնում են երկաշարժի վաղ ազդարարման ֆունկցիա՝ օգտատերերին հաղորդելով ինֆորմացիա տվյալ պահին տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ։ Այժմ Հայաստանում գործում են նմանատիպ հավելվածներ, որոնցից մեկը` LastQuake-ը, թարգմանվել է նաև հայերեն, որպեսզի հասանելի լինի հասարակության լայն շերտերին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«LastQuake-ը միացված է միջազգային և ՀՀ սեյսմոլոգիական ցանցի մի քանի սեյսմիկ կայանի, և հենց երկրաշարժ է տեղի ունենամ, տվյալ պահին հեռախոսի վրա հայտնվում է երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիա (էպիկենտրոն, մագնիտուդ, խորություն, ժամանակ)»,–նշված է հաղորդագրության մեջ։
Այսինքն՝ տեղեկությունը հնարավորություն է տալիս հասկանալ թե, որտեղ, երբ և ինչ ուժգնությամբ է տեղի ունեցել երկրաշարժը և արդյունավետ կազմակերպել անվտանգությանը նպաստող անհրաժեշտ վարքականոնները։
Նշվում է, որ հավելվածը կատարում է վաղ ազդարարման ֆունկցիա, սակայն երկրաշարժի վերաբերյալ ինֆորմացիան գրանցվում է հենց այն պահին, երբ երկրաշարժը տեղի է ունենում (քանի որ աշխարհում դեռևս բացակայում է երկրաշարժի ճշգրիտ կանխատեսման հստակ մեխանիզմ, որը նախապես կկանխատեսի երկրաշարժի տեղը, ժամանակը, ուժգնությունը)։
Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն ներբեռնել նույն սկզբունքով, ինչպես ներբեռնվում է ցանկացած հեռախոսային հավելված։
Այն հնարավորություն է ընձեռում գրառում կատարել զգացած երկրաշարժի թողած հետևանքների վերաբերյալ, որը նպաստում է երկրաշարժի որակական գնահատման վերլուծությանը։
Այսպիսով, եթե դուք երկրաշարժ եք զգացել, ապա կարող եք մուտք գործել հավելվածի «Ես երկրաշարժ եմ զգացել բաժին», որտեղ տեղադրված է 12 նկար, սեղմեք այն նկարի վրա, որը առավելագույնն է նկարագրում ձեր կողմից տվյալ պահին զգացած երկրաշարժը և թողնել հաղորդագրություն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.