Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով քննիչը հայտարարել է նախաքննության ավարտի մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)»,–գրել է նա։
Նշենք, որ Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»` Արթուր Սարգսյանի գործով կեղծ բժշկական եզրակացություն տալու մեջ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Նշենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանին գաղտնի քվեարկությամբ զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիություն զրկելու միջնորդագրում նշել էր, որ նա քրեական գործի վերաբերյալ ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Հավելենք, որ Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ներկայացված մեղադրանքը Չարչյանը չի ընդունել` այն որակելով ակնհայտ անհիմն ու անօրինական։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 16:35
Иран призвал Армению и Азербайджан ускорить подписание мирного договора между двумя закавказскими республиками. С таким заявлением выступил министр иностранных дел Исламской Республики Аббас Арагчи, принимая 17 мая в Тегеране секретаря Совета безопасности Армении Армена Григоряна.
-
2025-05-19 15:42
Не думаю, что у нас будет альтернатива. Конечно, если нужно будет сформировать коалицию, чтобы избавиться от этой власти, то да, нужно ее сформировать. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, отвечая на вопрос, если в 2026 году Никол Пашинян не сформирует власть и ни одна из оппозиционных сил не сможет ее сформировать, будет ли возможным формирование коалиции с командой Сержа Саргсяна.
-
2025-05-19 15:41
Умер хореограф и артист балета Юрий Григорович, сообщил РИА Новости его помощник Александр Колесников.
-
2025-05-19 15:37
Директор школы в селе Мхчян Араратской области Армении Кахцрик Матевосян написала заявление об увольнении. Об этом сообщает NEWS.am со ссылкой на начальника управления образования администрации Араратской области Мартуна Манукяна.