ԵԽԽՎ համազեկուցողներն արձանագրել են Լաչինի միջանցքի փակ լինելը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) փետրվարի 18-ին այցելել են Հայաստանն Արցախին կապող Բերձորի ճանապարհի (Լաչինի միջանցք – խմբ.) անցակետ ու արձանագրել դրա փակ լինելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Սյունիքի մարզպետարանը։
«Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը փետրվարի 18-ին դիմավորել և ուղեկցել է փաստահավաք առաքելությամբ Սյունիք ժամանած՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի պարտավորությունների կատարման մոնիտորինգի համար պատասխանատու համազեկուցողներ Կիմմո Կիլյունենին՝ Ֆինլանդիայից և Բորիանա Օբերգին՝ Շվեդիայից։ Նրանց ուղեկցում էին Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Համազեկուցողները հանդիպեցին Բերձորի ճանապարհի փակ լինելու պատճառով Սյունիքում ապաստանած արցախցիներին։ «Այստեղ ենք փաստահավաք առաքելությամբ՝ պարզելու, թե իրականում ինչ է կատարվում Հայաստան-Արցախ սահմանին։ Ուզում ենք լսել ձեզ, հասկանալ ձեր ապրումները, որպեսզի ներկայացնենք մեր զեկույցներում», - նրանց ասաց Կիմմո Կիլյունենը։
ԵԽԽՎ ներկայացուցիչներն այցելել են նաև Հայաստանն Արցախին կապող ճանապարհի անցակետ ու արձանագրել մայրուղու փակ լինելը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-09-22 15:59
Лидер движения «Священная борьба», архиепископ Баграт Галстанян проводит большое собрание в спортивно-концертном комплексе имени Карена Демирчяна.
-
2024-09-21 15:02
Никол Пашинян получает поздравительные послания по случаю 33-летия Независимости Республики Армения. Как сообщает пресс-служба армянского правительства, в поздравительном послании президента Соединенных Штатов Америки Джо Байдена говорится:
-
2024-09-21 15:01
Президент и премьер-министр России, Владимир Путин и Михаил Мишустин, поздравили премьер-министра Армении Никола Пашиняна с 33-й годовщиной независимости Армении. Об этом сообщает пресс-служба правительства Армении.
-
2024-09-21 14:28
24 сентября в 11:00 в Ереванском военном Пантеоне «Ераблур» состоится церемония закладки фундамента мемориала «Зов Арцаха». Мемориал увековечит память всех отдавших свои жизни за Арцах и тех, кто погиб 25 сентября в результате трагического взрыва на топливном складе под Степанакертом. Новости Армении - NEWS.am