Последние новости

Սաղաթելյան․ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել է մեր ուժի աղբյուրներից մեկը

«Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է

«Իրան կատարած այցի շրջանակներում մարտի 4-ին Նոր Ջուղայում մասնակցել եմ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիփան եպիսկոպոս Քեչեճյանի գլխավորությամբ Սպահանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ու Թեմական և Կրոնական խորհուրդների անդամների և շրջանի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ կազմակերպված հանդիպմանը։

Հանդիպմանը ներկա էր նաև «Հայաստան» խմբակցության իմ գործընկեր Աննա Գրիգորյանը։

Հանդիպման առանցքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը և այս օրերին համայն հայության կողմից դիմագրավվող մարտահրավերներն էին։

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցից հետո հարկ եմ համարում մի քանի կարևոր արձանագրումներ անել

1 Հայ-իրանական հարաբերություններն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և հեռանկար, որն այսօր ամբողջությամբ իրացված չէ։

2 Իրանում մենք ունենք չափազանց կազմակերպված հայ համայնք, որի նկատմամբ մեծ հարգանք է տածում և՛ իրանական պետությունը, և՛ Իրանի եղբայրական ժողովուրդը։

3 Չնայած բոլոր դժվարություններին և մեծ հիասթափությանը, մենք սփյուռքում ունենք հսկայական ներուժ, կազմակերպված հայ համայքներ, ովքեր պատրաստ են ամեն ինչ անել սեփական հայրենիքի համար։

Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը մշտապես եղել և շարունակում է մնալ մեր ուժի ամենակարևոր աղբյուրներից մեկը»։

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ