Последние новости

ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԸ ՔԱՐԵՐ ԵՆ ՆԵՏԵԼ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻ ՎՐԱ

Մարտի 11-ին չարագործները քարեր են նետել Գյումրի-Երևան երթուղով ընթացող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքի վրա ՝ ընկերությանը պատճառելով նյութական վնաս:

Միջադեպը տեղի է ունեցել Նորագավիթ-Երեվան ուղեմասում։ Քարերից մեկը կոտրել է էլեկտրագնացքի պատուհանը ։ Երջանիկ պատահականությամբ լեփ-լեցուն էլեկտրագնացքի ուղևորներից ոչ ոք չի տուժել ։ Դեպքի մասին տեղեկացվել են իրավապահ մարմինները։

ՀԿԵ - ն քաղաքացիներին կոչ է անում պատասխանատու վերաբերմունք ցուցաբերել երկաթուղային ենթակառուցվածքի և շարժակազմի նկատմամբ և հիշեցնում է, որ նման խուլիգանական արարքները հղի են ոչ միայն իրավական հետևանքներով դրանց կատարողների համար, այլև վտանգում են ուղևորների կյանքն ու առողջությունը:

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ