Последние новости

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ ԷՋՄԻԱԾԻՆ–ՄԱՍԻՍ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ

2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, ԷջմիածինՄասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ ԳյումրիԵրևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Երիտասարդ տղան մահացել է ստացած ծանր վնասվածքներից։

Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներտորեն մոտ 380 մետր։ Վարելու ռեժիմի ճշգրիտ տվյալները պարզ կլինեն արագաչափ ժապավենի վերծանումից հետո։ Դեպքի հանգամանքները քննվում են համապատասխան մարմինների կողմից։

 «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն խորին ցավակցություն է հայտնում մահացածի հարազատներին և մտերիմներին։

Այս ողբերգական դեպքը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երկաթուղային ենթակառուցվածքը բարձր վտանգավորության գոտի է, և քաղաքացիները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները։ «ՀԿԵ» ՓԲԸ-ն պարբերաբար հիշեցնում է երկաթուղային գծերի հատման կանոնների խախտման հետևանքով առաջացող վտանգների մասին և նախաձեռնում է կրթական ծրագրեր՝ ուղղված անվտանգության պահանջների իրազեկմանը։

ՀԿԵ-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և մի շարք ոլորտային կազմակերպությունների հետ համատեղ, մշակել է «Երեխաների վարքի կանոնները երկաթուղային տրանսպորտում» կրթական ծրագիրը, որի շրջանակում արդեն վերապատրաստվել են մոտ 1000 ուսուցիչ և աշակերտ։ Ծրագրի իրականացումը շարունակվում է։

ՀԿԵ-ն ևս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքի տարածքում, խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երկաթուղային գծերը հատել միայն սահմանված վայրերում՝ համոզվելով, որ մոտակայքում գնացք չկա։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • КАРЕН ИГИТЯН: ЧТО СЕГОДНЯ НАГОВОРИЛ ПАШИНЯН
    2025-07-16 18:52

    «Сегодня Пашинян, конечно, наговорил. Пойдем по пунктам», - пишет политолог-кавказовед Карен Игитян на своей странице в Фейсбук.

  • АРДШИНБАНК — ДВИГАТЕЛЬ ЭКОНОМИКИ АРМЕНИИ
    2025-07-16 17:52

    Подводя итоги первого полугодия 2025 года, Ардшинбанк вновь демонстрирует устойчивые и сильные финансовые показатели, подтверждая свою позицию одного из ведущих финансовых институтов страны.

  • ТАТЕВИК АЙРАПЕТЯН: ПОДОБНЫЕ ТЕКСТЫ ПРОТИВОРЕЧАТ БУКВЕ И ДУХУ ХАРТИИ О СТРАТЕГИЧЕСКОМ ПАРТНЕРСТВЕ МЕЖДУ США И РА
    2025-07-16 10:45

    Самый опасный тезис в заявлении посла США в Турции – это то, что территорию, входящую в 29743 квадратных километра суверенной, международно признанной Республики Армения, посол считает предметом «спора», написала в своем ТГ-канале эксперт по вопросам Азербайджана Татевик Айрапетян. Публикацию полностью приводим ниже.

  • Артур ХАЧИКЯН: "ТУРЦИЯ НЕ УЙДЕТ ИЗ МЕГРИ, КАК НЕ УХОДИЛА С КИПРА"
    2025-07-15 11:16

    "Когда контроль над Мегри будет передан частной компании, например, американской, Турция может стать владельцем этой компании, - пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян. - Это можно сделать, купив акции компании, передав управление этой компанией турецкой стороне, то есть сделав эту самую компанию частью более крупной турецкой компании, заключив контракт между этой компанией и турецким правительством и многими другими способами. Когда подобное будет сделано, Турция станет владельцем Мегри и турки будут иметь право защищать его военной силой.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ