ԱՐՑԱԽԻ ԱԳՆ․ ԲԱՔՈՒՆ ՁԳՏՈՒՄ Է ԶՐԿԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Արցախի ԱԳն-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերին:
Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Ի պատասխան Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիևի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության, բանակցային գործընթացի և մի շարք այլ հարցերի վերաբերյալ հնչեցրած մտքերի՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ադրբեջանական կողմի պնդումները, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված է և այլևս միջազգային օրակարգում չէ, իրականությանը չեն համապատասխանում: Այն մասին, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ և կարիք ունի համապարփակ կարգավորման, բազմիցս հայտարարել են ինչպես առանձին պետությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների, այնպես էլ մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Փաստը, որ 2022 թ.-ի դեկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը, քննարկել է Լաչինի միջանցքի շրջափակման հետ կապված իրավիճակը, հերքում է ադրբեջանական կողմի պնդումները, թե հակամարտության հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ ուժի ապօրինի կիրառման արդյունքներն օրինականացնելու և այն որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծում ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումը փորձ է վերադառնալու այն ժամանակաշրջան, երբ ռազմական ուժը գերակայում էր միջազգային իրավունքի նկատմամբ։
Համոզված ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա: Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության համապարփակ լուծումը։
Արցախյան կողմը կտրականապես մերժում է Ադրբեջանի փորձերը՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և այն ներկայացնելու որպես ներքին խնդիր: Ավելի քան 90 օր տևող Արցախի շրջափակման ֆոնին, ակնհայտ է, որ այդպիսով Ադրբեջանը նպատակ է հետապնդում Արցախում ստեղծել անարգել էթնիկ զտումներ իրականացնելու պայմաններ՝ բացառելով միջազգային հանրության միջամտությունը։ Հենց այդ պատճառով է Ադրբեջանը դեմ միջազգային հանրության ներգրավմանը, այդ թվում՝ միջազգային առաքելություններ Արցախ ուղարկելուն, որպեսզի ոչինչ և ոչ ոք չկարողանա խոչընդոտել Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր հանցավոր ծրագրի իրականացմանը։
Միաժամանակ, ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ մեղադրանքներ հնչեցնել առ այն, թե Հայաստանն ամբողջությամբ դուրս չի բերել իր զինված ուժերը և շարունակում է զենք ու զինամեթերք մատակարարել Արցախ: Նման պնդումները չեն համապատասխանում իրականությանը և նպատակ են հետապնդում՝ արդարացնելու Լաչինի միջանցքի ավելի քան 90 օր շարունակվող արգելափակումը։
Ընդգծենք, որ Արցախի Հանրապետությունն ունի Պաշտպանության բանակ՝ կազմված տեղի բնակիչներից, որի առկայությունը չի հակասում 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության որևէ դրույթի և հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության հիմնական երաշխիքը։ Արցախի Պաշտպանության բանակի դեմ Ադրբեջանի արշավը պայմանավորված է նրանով, որ Բաքուն ձգտում է զրկել արցախահայությանը ինքնապաշտպանության և էթնիկ զտման հանցավոր ծրագրերին դիմակայելու հնարավորությունից։
Ադրբեջանի պնդումները, թե Լաչինի միջանցքը բաց է՝ կեղծիք են: Նշենք, որ Արդարադատության միջազգային դատարանի լսումների ընթացքում Ադրբեջանը հնարավորություն ուներ ներկայացնելու իր բոլոր փաստարկները՝ Լաչինի միջանցքի արգելափակման հետ կապված իրավիճակի վերաբերյալ, սակայն կողմերի փաստարկները մանրամասն ուսումնասիրելուց հետո, Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին երաշխավորել անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերստին հիշեցնում ենք, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.