Հաջողվում է լոկալիզացված պահել կոնտակտավորներին. Ավանեսյանը` կարմրուկի մասին
Կարմրուկով վարակվածների թվերի կտրուկ աճ չկա և հաջողվում է լոկալիզացված պահել և սահմանափակել կոնտակտավորների շրջանակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքեր վիճակագրությանը` այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նախարարը հայտնեց, որ կարմրուկի ակտիվացմանը զուգահեռ պատվաստումների ակտիվացում է նկատվում։
«Սա շատ կարևոր է, և ես շատ գնահատում եմ, որ քաղաքացիները բավական աչալուրջ են և անգամ մեծահասակները դիմում են պատվաստումների»,–ասաց նախարարը։
Այս պահին, նախարարի խոսքով, կան մի քանի առանձին դեպքեր, որոնք վարակի առաջնակի կրող են և իրենց հսկողության տակ են։ Միևնույն ժամանակ ԱՆ–ն էլ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում կապված համաճարակային իրավիճակի հետ` ժամանակ առ ժամանակ փոփոխելով մարտավարությունը։
Հարցին` արդյոք նախարարությունը պարզել է`որ երկրից է բերվել վարակը, նախարարը նշեց, որ հենց տարածաշրջանի մի շարք երկրներում (ԱՀԿ 27 երկրներում) կան կարմրուկի բռնկումներ։ Ավանեսյանն ասաց, որ ունեն հետազոտության արդյունքները, սակայն հարկ չի համարում առանձնացնել որևէ երկիր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.