ՀՀ-ն դիմել է «Ռոսատոմին» քիմիական ձեռնարկությունները ստուգելու համար
Հայաստանը դիմել է «Ռոսատոմին»՝ խնդրելով ստուգել ՀՀ տարածքում գտնվող քիմիական ձեռնարկությունները դրանց հնարավոր քանդման համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Վիկտորյա Աբրամչենկոն։
«Ռոսատոմն» այժմ զբաղվում է Իրկուտսկի մարզի Ուսոլյե-Սիբիրսկոյեի նախկին քիմիական կոմբինատի ապամոնտաժմամբ:
Ավելի վաղ Վիկտորյա Աբրամչենկոն ասել էր, որ այդ կոմբինատի տարածքում իրականացվող աշխատանքը եզակի է համաշխարհային պրակտիկայի համար, և այդ փորձը Ռուսաստանին թույլ կտա վտանգավոր թափոնների վերացման ծառայություններ մատուցել արտերկրում։
«Ռոսատոմը» արդյունաբերական ձեռնարկություններում վտանգավոր թափոնների վերացման բացառիկ որակավորում ունի։
Հիշեցնենք փետրվարին Երևան էր այցելել ռուսական կորպորացիայի պատվիրակությունը` փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկու գլխավորությամբ։ Նրանք տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը քննարկել էին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հարցը: Ռուսական պատվիրակությունն այցելել էր նաև «Նաիրիտ» գործարան` տեղում ծանոթանալու իրավիճակին։
Հայաստանի տարածքում խորհրդային տարիներին կառուցվել են երկու քիմիական գործարաններ` «Նաիրիտը» և Վանաձորի քիմիական կոմբինատը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.