Կիրակոսյան․ Լաչինը բացելու որոշումը չկատարելու հարցը ներկայացվել է ԵԽ նախարարների կոմիտեին
Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանի` Լաչինն արգելաբացելու մասին միջանկյան միջոց կիրառելու որոշումը չկատարելու հարցը դատարանը ներկայացրել է ԵԽ նախարարների կոմիտեին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Դատարանը որոշման մասին ծանուցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին։ Այս կոմիտեն, ըստ էության, ԵԽ հիմնական քաղաքական հարթակն է, որտեղ տեղի է ունենում վճիռների վերաբերյալ քննարկումներ»,–ասաց Կիրակոսյանը։
Նա հայտնեց, որ հարցը բարձրացվել է նախարարների կոմիտեի շրջանակում` ՀՀ արտգործնախարարության գործընկերների և Ստրասբուրգում ՀՀ մշտական ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում։
Միաժամանակ, Կիրակոսյանը նշեց, որ այս պահին ՄԱԿ–ի Արդարադատության դատարանի կրկին Լաչինի մասին որոշման կատարման առնչությամբ ՀՀ–ի կողմից վերոհիշյալ դատարանում ինչ-որ քայլ անելու կարիք չկա, քանի որ որոշումը շատ հստակ է։
«Դատարանը հնարավորություն ունի կազմել 3 դատավորից կազմված կոմիտե, որը կարող է ավելի հետևողականորեն որոշումների կատարմանը հետևել։ Նման պահանջ դատարանին բազմիցս ենք ներկայացրել, սակայն սա դատարանի ներքին խնդիրն է, և դատարանն ինքն է որոշում նման քայլ անել, թե ոչ։ Ամեն դեպքում մենք շարունակում ենք այս հարցը բարձրացնել»,–ասաց Կիրակոսյանը` հավելելով, որ որոշումների կատարման պրոցեսը քաղաքական է։
Նա հավելեց, որ հայկական կողմի ջանքերը պետք է ուղղված լինեն հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելուն։ Դա այն մարմինն է, որը լիազորություն ունի իրականացնելու դատարանի վճիռների կատարման վերահսկողությունը: Այնուամենայնիվ, ըստ Կիրակոսյանի, նման որոշումների չկատարումը, հանգեցնում է խաղաղության և միջազգային անվտանգության սպառնալիքների:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշեց, որ արտգործնախարարությունն էլ իր ձեռքի տակ եղած գործիքներն է օգտագործում.«Մասնավորապես, այդ մասին եք խոսում երկկողմ հանդիպումների ժամանակ, ուշադրություն հրավիրում այդ խնդրի վրա։ Դատարանի որոշումը չկատարելը ոչ միայն անարգանք է ՀՀ–ի` որպես հայցորդի, այլ նաև միջազգային հանրության նկատմամբ»։
Հիշեցնենք` փետրվարի 22-ին ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանը փաստեց` առկա է Ադրբեջանի կողմից «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Դատարանը որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.