Последние новости

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՆ ԱՌԱՋ ԵՆ ԵԿԵԼ ԱՅՆՔԱՆ, ՈՐՔԱՆ ՆՐԱՆՑ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԵՂԵԼ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումից և Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ ադրբեջանական վերահսկողություն հաստատելուց հետո, ռուս խաղաղապահները դիրքավորվել են վերջիններիս դիմաց, որպեսզի թույլ չտան նրանց հետագա առաջխաղացումը:

Ադրբեջանցիներն առաջ են եկել այնքան, որքան նրանց անհրաժեշտ է եղել և այդ ուղղությամբ լրացուցիչ շարժվելու խնդիր առանձնապես չունեն:

Առաջ են եկել, դիրքավորվել են, ամրաշինական աշխատանք են տարել ու վերահսկում են կարևոր ճանապարհը, իսկ մնացածն արդեն երկրորդական է:

Ինչ պետք է արվեր, դա պետք է լիներ մինչև այս առավոտ, բայց դա տեղի չի ունեցել, իսկ նախադեպային տեսանկյունից, որտեղ դրանք վերջին 2.5 տարում մտել են` դուրս չեն եկել, բազմաթիվ օրինակներ կան:

Այսպիսի ծանր իրադրությունները հաջորդելու են մեկը մյուսին, քանի Ադրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա»։

Yerevan Today

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ