ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ՔՊ–Ն ԷԼ ՉԻ ԺԽՏՈՒՄ. ՍԻՍԻԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ 2 ԿՈՂՄԸ ԴԺԳՈՀ Է, 1-Ը` ԳՈՀ
Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի հետ համաձայն չեն ընդդիմադիր ուժերը. նրանք կարծում են, որ հաղթանակը իշխող ուժի ներկայացուցիչներին արդար ճանապարհով չի տրվել։ Sputnik Արմենիան ընտրությունների արդյունքների և տեղի ունեցած հնարավոր խախտումների մասին զրուցել է և՛ ընդդիմադիրների ներկայացուցիչների, և՛ ՔՊ–ի վարչության փոխնախագահի հետ։
Սիսիանի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Քաղաքացու որոշում» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը նշում է, որ քվեարկության ամբողջ գործընթացը վերահսկվել և ուղղորդվել է ՔՊ կուսակցության կողմից` հնարավոր բոլոր լծակների գործադրմամբ։
«Բոլոր ընտրատեղամասեր տանող ճանապարհահատվածներից օրենքով սահմանված 50 մետր շառավղի սահմանագծին կանգնած էին ՔՊ նախընտրական շտաբի ներկայացուցիչներ, համայնքային պետական հիմնարկի աշխատողներ, որոնք էլի ներկայացնում էին այդ շտաբը... Ցուցակներով կանգնած՝ զանգում-կանչում էին ընտրողներին։ Մոբիլիզացվող քվեարկություն է եղել»,–ասաց Բալյանը։
Նրա խոսքով` ՔՊ-ն ոչ միայն բուն ընտրության օրը, այլ ողջ ընտրական գործընթացում է թույլ տվել բազմաթիվ կոպտագույն խախտումներ, որոնք դիմում–բողոքների հիման վրա հաստատվել են ընտրական հանձնաժողովների կողմից։ Մասնավորապես գործադրվել է վարչական ռեսուրս, համայնքային գույք հանդիսացող տեխնիկա և տրանսպորտային միջոցներ են օգտագործվել ամբողջ նախընտրական քարոզչության ընթացքում։ Իսկ «լռության օրը» իշխող ուժի թեկնածու Արմեն Հակոբջանյանի քարոզչական հոլովակները շարունակել են գովազդվել իշխանության հետ առնչվող կայքում։
Ինչ վերաբերում է արդյունքների վիճարկմանը, ՔՈ ներկայացուցիչը նշում է, որ սպասում են քվեարկության արդյունքների պաշտոնական ամփոփմանը, այնուհետև ներկայացնելու են կոնկրետ պահանջներ իրավախախտումների մասով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։
«Վճռական ենք մինչև վերջ գնալու և ընտրական գործընթացներում ժողովրդավարական առաջընթացը պաշտպանելու գործում։ Եթե այս գործընթացը գնա մինչև վերջ, բնականաբար գնալու ենք անվավերության պահանջի»,–նշեց նա։
ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը ևս վստահ է, որ բազմաթիվ խախտումներ են եղել, որոնք էապես կարող են ազդել ընտրության արդյունքների վրա։ Միևնույն ժամանակ ՀՀԿ–ական գործիչն ընդգծում է, որ համայնքներում այլ տրամաբանություն է գործում, հետևաբար այս ընտրություններում իշխող ուժի գրանցած արդյունքը չի կարելի պրոյեկետել Նիկոլ Փաշինյանի վարկանիշի վրա, քանի որ այն հիմա, նրա խոսքով, երբևէ ամենացածր մակարդակի վրա է։
Սահմանամերձ դարձած համայնքում ընտրություններում իշխող ուժի հաղթանակի հետ կապված Մամիջանյանն ընդգծում է.
«Որևէ պարագայում ընտրողին և քաղաքացուն ընդդիմադիրները մեղադրել չեն կարող։ Ընդդիմությունը պետք է կարողանա յուրաքանչյուր քաղաքացու ուշադրության շրջանակներում գտնվող թեմաներում և տիրույթում ապացուցել, թե ինչ հակահայկական գործունեություն են իրականացնում ՔՊ վերնախավն ու ներկայացուցիչները։ Հետևություն պետք է անենք ինքներս»։
Այս ընտրություններում նախնական արդյուքներով հաղթած կողմը` «Քաղաքացիական պայմանագիրը», չի ժխտում, որ եղել են խախտումներ։
ՔՊ կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը վստահեցնում է, որ թեպետ խախտումներ եղել են, սակայն եղել են պաստառները սխալ տեղերում փակցնելու մակարդակի, ինչը, նրա խոսքով, արել է նաև ՔՈ կուսակցությունը։
«Խախտումները ի հայտ գալուց հետո դրանք միանգամից վերացվել են։ Այլ լուրջ խախտում մեր կողմից չի եղել այս ընտրությունների ընթացքում, եթե կան, թող փաստ ներկայացնեն»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 26–ին Շիրակի մարզի Անի համայնքում և Սյունիքի մարզի Սիսիան համայնքում կայացած արտահերթ ՏԻՄ ընտրություններում, նախնական տվյալներով, ձայների զգալի տարբերությամբ հաղթել է իշխող ՔՊ–ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 19:35
Два австралийца армянского происхождения — Жизель Каптерян и Тим Уилсон — по итогам выборов войдут в состав федерального парламента Австралии. Об этом сообщает Армянский национальный комитет Австралии.
-
2025-05-13 19:34
Очередное заседание "суда" над бывшим госминистром Нагорного Карабаха, бизнесменом и филантропом Рубеном Варданяном состоялось во вторник в Баку.
-
2025-05-13 19:27
Дежавю — это ощущение, что текущее переживание уже имело место в прошлом. В контексте событий в Армении мы сталкиваемся с политическим дежавю. Если с 2018 года власти, представленные Анной Акопян, размышляя о карабахской проблеме, заявляли, что тысячи жертв были принесены напрасно, то теперь аналогичные утверждения звучат и в отношении самой Армении.
-
2025-05-13 19:23
Предложенный депутатом от правящей партии "Гражданский договор" новый законопроект о военной службе, обсуждаемый в Национальном собрании Армении, вызвал бурную реакцию. Предложенные поправки вводят возможность различных форм службы за плату: фактически освобождение от обязательной армейской службы за 20 миллионов драмов (около 50 тыс. долларов), краткосрочная (6-месячная) служба с уплатой 15 миллионов (около 38 тыс. долларов) и иные варианты. Критики инициативы говорят об угрозе социальной справедливости, легализации коррупции и подрыве обороноспособности.