Ալեն ՂՈՒԼՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ ՉԻ ԲԱՐՁՐԱՁԱՅՆՎՈՒՄ ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԻՋԵՑՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը գրում է.
«Հարգելի մոզգեր և տեղեկատվական գուրուներ...
3 ամիս է՝ թորքի հանցավոր գործունեության պատճառով Սարսանգի ջրամբարի ջրի մակարդակը իջնում ա, ու դա ահռելի վնասներ է հասցնելու Արցախի էկոհամակարգին։
Այն, ինչ դուք չեք օգտագործում թշնամու դեմ, իրենք գեղեցիկ փաթեթավորում են ու կոխում ձեր համապատասխան տեղը...
Ինչո՞ւ մինչև հիմա չի բարձրաձայնվում այս խնդիրը միջազգային ատյաններում, քանի՞ անգամ եք խոսել սրա մասին, քանի՞ անգամ եք լուսանկարել ու տարածել աշխարհով մեկ...Ո՞վ ա պատասխանատուն և ինչու՞ է ամեն անգամ ինչ-որ մեկի (կամ մի քանիսի) անգործության պատճառով տուժում երկիրը ու այդ ինչ-որ մեկի (կամ խմբի) արարքին (ներին) ո'չ քրեաիրավական գնահատական է տրվում, ո'չ էլ զբաղեցրած պաշտոններից են հեռացվում...»։
Հունվարի 9-ից գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում Սարսանգհէկը: Սարսանգի ջրամբարում ջրի մակարդակն աննախադեպ իջել է՝ ավելի քան 20 մետր: Ստեղծված իրավիճակում հիդրոկայանն օգտագործում է արտադրական ամբողջ հզորությունը, որ երկիրն էներգետիկ ճգնաժամի չմատնվի: Արցախհեկի գլխավոր ինժեներն ասել էր՝ այս տարի ջրամբարում աննախադեպ շատ ջուր էին կուտակել: Ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանի խոսքով, եթե չվերականգնվի Շինուհայր-Ստեփանակերտ էլէկտրագծի անխափան աշխատանքը, ամռանը Սարսանգից ջուր բաց թողնելու հնարավորություն չի լինելու։ Ջրամբարը լցնելու համար մի քանի տարի է պահանջվելու:
2020 թվականի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ է մնացել 30 հիդրոէլեկտրակայան: Դա է պատճառը, որ տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե ամբողջությամբ մնացել է Սարսանգի ջրամբարի վրա կառուցված հէկ-ի հույսին:
Ադրբեջանի՝ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2020 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ ագրեսիայի ընթացքում և հետո Ադրբեջանի իշխանություններին հաջողվեց, բացի Արցախից պոկած-գրաված տարածքների, գրավել նաև Արցախ-Հայաստան սահմանակից մարզեր, ինչի պատճառով թշնամական Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախի Հանրապետության միակ կապը ՀՀ հետ իրականացվում էր մի միջանցքով։
Ըստ Եռակողմ հայտարարության՝ Ադրբեջանը պիտի ապահովեր, ինչը նույնն է՝ չխոչընդոտեր Արցախի միջանցքով հաղորդակցությունը, իսկ ՌԴ խաղաղապահ զորքերը պիտի վերահսկեին այդ անխոչընդոտ կապը։
Սակայն, շարունակելով հայասպան քաղաքականությունը, Ադրբեջանը կազմակերպեց, այսպես կոչված, «բնապահպանների» բողոք-ցույց, ումով էլ Արցախի (Լաչինի) միջանցքը փակեց։
100 օրից ավելի է` Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ, իսկ ադրբեջանցի «բնապահպանները», որոնց թվում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալներ, Ապրիլյան պատերազմի մասնակից,... դարձել են անձեռնմխելի՝ նոր բախման շանտաժով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 06:25
Президент Франции Эммануэль Макрон в интервью BFMTV заявил, что Крым, скорее всего, останется российским.
-
2025-05-14 06:21
Сельхозпроизводители стран Евразийского экономического союза (ЕАЭС) в марте этого года по сравнению с аналогичным месяцем прошлого года повысили цены на свою продукцию на 10,5%. Об этом сообщает Евразийская экономическая комиссия (ЕЭК).
-
2025-05-14 06:16
Во время своего выступления в Саудовской Аравии президент США Дональд Трамп сообщил, что госсекретарь Марко Рубио отправится в четверг в Турцию для участия в переговорах между Россией и Украиной, передает NBC News.
-
2025-05-14 06:15
Канцлер Германии Фридрих Мерц во вторник предупредил Россию, что Европейский союз введет против нее более жесткие санкции, если Москва на этой неделе не предпримет никаких шагов для достижения мира на Украине, сообщает DW.