S&P գործակալությունն իջեցրել Թուրքիայի վարկային վարկանիշի կանխատեսումը
S&P Global Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հաստատել է Թուրքիայի վարկային երկարաժամկետ վարկանիշը «В» մակարդակում, ինչը նշանակում է, որ այդ վարկանիշը կայունից իջեցվել է բացասականի, վկայում է գործակալության մամուլի հաղորդագրությունը։
«Բացասական կանխատեսումն արտացոլում է ռիսկերը Թուրքիայի վարկունակության համար՝ կապված այն բանի հետ, ինչը մենք համարում ենք մոնետար, ֆինանսական և տնտեսական քաղաքականության ոչ ռացիոնալ պայմաններ։ Մեր կարծիքով՝ պետական բանկերի և ձեռնարկությունների պայմանական պարտավորությունները մեծ են և շարունակում են ավելանալ, այն դեպքում, երբ վճարային հաշվեկշռի և արժութային փոխարժեքի խոցելիությունը մնում է բարձր»,- նշել է S&P-ը։
Տարվա արդյունքներով՝ գործակալության կանխատեսումների համաձայն՝ Թուրքիայի ՀՆԱ-ն կավելանա մոտ 2 տոկոսով (անցած տարի՝ 5,6 տոկոս)։ S&P-ն նաև սպասում է, որ գնաճը երկրում կմնա բարձր և միջինն ընթացիկ տարում կկազմի 45 տոկոս։
Գործակալությունը կարող է իջեցնել Թուրքիայի վարկանիշները, եթե ճնշումը ֆինանսական կայունության և բյուջեի միջոցների վրա էլ ավելի ուժեղանա, ինչը կարող է պայմանավորված լինել արժույթի արժեզրկման վերսկսմամբ։
Միևնույն ժամանակ, S&P-ն նաև կարող է բարձրացնել երկրի վարկանիշները, եթե դրամավարկային քաղաքականության կանխատեսելիությունը մեծանա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-07 11:07
Родителям стоит внимательнее относиться к выбору имени для ребенка, поскольку оно может не только определять идентичность, но и со временем оказывать влияние на внешность. К такому выводу пришли израильские ученые, результаты чьей работы опубликованы в издании Science Focus. Исследователи изучили, как имя может отражаться на чертах лица человека, и выяснили: с возрастом внешность может начать соответствовать имени, подстраиваясь под него.
-
2025-05-07 11:06
Бывшего губернатора Сюника Унана Погосяна, его супругу и сына вызвали в прокуратуру в рамках дела о незаконно нажитом имуществе. Об этом сообщается на сайте azdarar.am.
-
2025-05-07 11:04
Количество погибших пакистанцев при ударах ВВС Индии возросло до 26, еще 46 пострадали, сообщает агентство Reuters со ссылкой на начальника штаба Сухопутных войск Вооруженных сил Пакистана генерала Асима Мунира.
-
2025-05-07 11:03
Миланский "Интер", цвета которого защищает бывший капитан сборной Армении Генрих Мхитарян, вышел в финал Лиги чемпионов.