ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈ՞Ր
ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին Հայաստանի դիտարկվում է որպես տեղերում անվտանգությունը բարձրացնող, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունացմանը նպաստող արժեքավոր գործիք։
Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Միրզոյանը հաղորդել է, որ ինքը և իր ռումինացի գործընկերը քննարկել են երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ։ Արտգործնախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համատեղ գործողությունների ծրագիր։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԸ, ՆՇԵԼՈՎ ԳՈՐԾԻՔԻ ԱՐԺԵՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, չհստակեցրեց, թե ինչ տեսք ունի այն, ինչպես է աշխատում։ Եվ դա հասկանալի է։ Այդ դեպքում նա ստիպված կլիներ բացատրել լրագրողներին, թե ինչպես կարելի է սովորական հեռադիտակով հասնել կայունացման ողջ տարածաշրջանում և անվտանգության՝ տեղերում։ Իսկ դա, համաձայնեք, շատ բարդ խնդիր է։ Նույնիսկ Միրզոյանի համար…
Վերջերս Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում հայտարարեց. «Բայմաթիվ հայեր համարում են, որ գարնանը հարձակում կլինի Ադրբեջանի կողմից։ Եթե դա տեղի չունենա, կնշանակի՝ մեր առաքելությունն արդեն հաջողված է։ Մենք չենք կարող միջամտել, մեր տրամադրության տակ կան միայն հեռադիտակներ և տեսախցիկներ»։ Այս մի քանի նախադասություններով առավել քան սպառիչ հիմնավորում է տրվում առաքելության բնավ ոչ արժեքավորությանը, այլ դրա բացարձակ անօգտակարությանը՝ Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Եվ այստեղ խոսքը լոկ այն մասին չէ, որ հեռադիտակներն ու տեսախցիկները չի կարելի հակադրել ադրբեջանական ռազմական ագրեսիային։ Շատ ավելի նշանակալի է առաքելության արդյունավետության գնահատման հնչեցված մեթոդը։ Ստացվում է, որ եթե Բաքվում որոշեն, ասենք՝ մարտավարական նկատառումներով, հարձակվել Հայաստանի վրա ոչ թե գարնանը, այլ ամռանը, ապա ԵՄ-ն դա կհամարի իր նվաճումը։
Դրա մեջ դեռ կարող էր ինչ-որ տրամաբանություն լինել, եթե հայ-ադրբեջանական սահմանին եվրոդիտորդների ներկայությունը սահմանափակվեր բացառապես գարնանային սեզոնով։ Բայց դա այդպես չէ։ ԵՄ առաքելությունը մեզ մոտ է ժամանել երկու տարով։ Այն երկարաժամկետ է։ Ուստի դրա հաջողվածության մասին կարելի է խոսել միայն այն դեպքում, եթե ադրբեջանական ԶՈՒ-ն Հայաստանի անկախ տարածքի վրա չհարձակվի երկու տարի։ Թեպետ, նույնիսկ «գարնանային» սեզոնի տրամաբանությամբ առաքելությունն արդեն իսկ կարելի է համարել ձախողված։ Ո՛չ դիտորդների հեռադիտակները, ո՛չ նրանց տեսախցիկները չկասեցրին հայկական տարածքների զավթումը մարտի վերջին օրերին։ Ընդգծենք՝ գարնանը։ Եվ այն, որ ադրբեջանական ԶՈՒ-ի հերթական առաջխաղացումը չէր ուղեկցվում մարտական լուրջ բախումներով, բացատրվում է ոչ թե եվրոդիտորդների ներկայությամբ, այլ ահագնացումից խուսափելու հայկական կողմի ձգտումով։
Վերադառնալով ԵՄ առաքելության ղեկավարի տրամաբանությանը, նշենք ևս մեկ նրբերանգ։ Կրկնեմ, Մարկուս Ռիտերը պնդում է՝ եթե այս տարվա գարնանը Ադրբեջանը չհարձակվի Հայաստանի վրա, ապա դա կլինի առաքելության հաջողությունը։ Ենթադրենք թե։ Բայց այդ դեպքում անհրաժեշտ է հավելել ասվածին. որ եթե ագրեսիան այնուամենայնիվ տեղի ունենա, ապա դա կլինի եվրոդիտորդների լիակատար ձախողումը։ Դատենք, ինչպես ասում են, հակառակից ելնելով։ Արդյոք ԵՄ-ն ստանձնո՞ւմ է այդպիսի պատասխանատվություն։ Իհարկե՝ ո՛չ։ Համենայնդեպս ԵՄ առաքելության ղեկավարի խոսքերում ոչ մի նման բան հնարավոր չէ նշմարել։
Այս խորապատկերին Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԵՄ առաքելության արժեքավորության մասին՝ որպես Հայաստանի անվտանգության և տարածաշրջանային կայունության ապահովման գործիքի, պարզապես ծիծաղելի է։ Եվրոդիտորդներն իրենք են ասում, որ իրենց հեռադիտակներից և տեսախցիկներից ոչ մի լուրջ բան չարժե ակնկալել։ Նրանք իրենք են հաստատում, որ իրենց առաքելության հաջողությունը փաստորեն կախված է միայն Ալիևի որոշումից՝ հարձակվելու Հայաստանի վրա հենց գարնանը։ Ուրեմն որտե՞ղ է գտել Միրզոյանն այդ արժեքավորությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:40
Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.
-
2025-06-16 09:18
Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.
-
2025-06-14 10:15
Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.