ԹՔԵԼՈՎ ԿՏԱՆՔ-ԿԱՆՑՆԵ՛ՆՔ «ՄԻԶՈՂ ՏՂԱՅԻՆ»
Փառապանծ Բրյուսել քաղաքում, ուր այնքա՜ն սիրում են արտոնյալ ուղեգրերով մեկնել հայ պատգամավորները, կա քանդակագործական մի փոքրիկ կոմպոզիցիա, որը կոչվում է «Միզող տղան»: Այդպիսի մի սովորական մերկ մանչուկ է, որն իր համար միզում է ջրավազանի մեջ։ Կոմպոզիցիան սիրված է զբոսաշրջիկների կողմից. նրանք հաճույքով լուսանկարում են այն և լուսանկարվում դրա խորապատկերին։
Ահա ուրեմն։ Որպես երկրիս գիտակից քաղաքացի՝ մտածում եմ այն մասին, թե ինչպես կարող է Երևանը օգտվել Բրյուսելի փորձից։ Դե, որպեսզի մեր մայրաքաղաքը է՛լ ավելի հրապուրիչ դառնա զբոսաշրջիկների համար: Եվ ահա այսպիսի գաղափար ծնվեց: Առաջարկում եմ քաղաքի կենտրոնական հրապարակում, երգող շատրվանների մոտ տեղադրել «Թքող խոսնակը» քանդակագործական կոմպոզիցիա:
Միանգամից երկու նապաստակ կսպանենք: Կհրապուրենք զբոսաշրջիկներին, որոնք, վստահ եմ, հերթ կկանգնեն քանդակի խորապատկերին լուսանկարվելու համար. սա մեկ։ Ակնառու կներկայացնենք Հայաստանի նվաճումները՝ որպես համաշխարհային ժողովրդավարության բաստիոնի. սա էլ երկու։
Բրյուսելում նույնիսկ կա հասարակական կազմակերպություն՝ «Միզող տղայի բարեկամներ» անվանումով: Կազմակերպությունը քանդակագործական կոմպոզիցիայի մոտ կանոնավորապես անցկացնում է մշակութային տարբեր միջոցառումներ: Կարծում եմ, մեզ մոտ էլ կարելի է հիմնել հասարակական կազմակերպություն՝ «Թքող խոսնակի բարեկամներ» անվանումով, որին հաճույքով կանդամակցեն իշխող կուսակցության այնպիսի կարկառուն անդամներ, ինչպիսիք են Վահագն Ալեքսանյանը, Արթուր Հովհաննիսյանը, Գևորգ Պապոյանը, Արփի Դավոյանը, Անդրանիկ Քոչարյանը... Բայց ՀԿ-ին անդամակցելուց առաջ թեկնածուները պարտավոր են ատեստավորում անցնել, որպեսզի ապացուցեն իրենց պրոֆեսիոնալ պիտանիությունը և հետագայում չխայտառակեն հանրապետությունը զբոսաշրջիկների առջև:
Բրյուսելում «Միզող տղայի բարեկամները» հաճախ իրենց միջոցառումներն անցկացնում են փողային համույթի նվագակցությամբ։ Նույնպես, համաձայնեք, լավ գաղափար է: Մեր քանդակի մոտ էլ կարելի է ամենատարբեր միջոցառումներ անցկացնել փողային նվագախմբի կատարումների ներքո։ Օրինակ, ով ավելի հեռուն կամ ավելի դիպուկ կթքի: Ոչ միայն զբոսաշրջիկները, այլև մեր համաքաղաքացիները մեծ հաճույքով խաղադրույքներ կկատարեն, թե «Թքող խոսնակի» բարեկամներից ով է ավելի դիպուկ կամ հեռու թքում։
Կամ՝ թքելու արագության մրցույթ, այսինքն՝ քանի անգամ կարող է թքել «Թքող խոսնակի» այս կամ այն բարեկամը մեկ րոպեի ընթացքում։ Խաղադրույքները կկատարվեն բուքմեյքերական գրասենյակների միջոցով, որոնք իրենց հերթին ավելի շատ հարկեր կվճարեն։ Այսինքն՝ ևս մեկ անմիջական օգուտ բյուջեին։
Եվ ընդհանրապես, սա իսկը անտակ հոր է ամենաբազմազան մրցույթների համար։ Օրինակ, կարելի է անցկացնել «Ով ուղտից շատ կթքի» մրցույթ։ Այսինքն սկզբում թքում է ուղտը, որը ներկայումս պարապության է մատնված կենդանաբանական այգում, իսկ հետո արդեն «Թքող խոսնակի բարեկամները»։ Եվ ով գերազանցի ուղտին, նա էլ կստանա մրցանակը:
Կարծում եմ, հայրենի ընդդիմությունը պետք է օրենսդրորեն ներկայացնի «Թքող խոսնակի» արձանի գաղափարը Ազգային ժողովում։ Եվ սա հենց այն դեպքն է, երբ ընդդիմությունը կարող է ապավինել նաև իշխող թիմի պատգամավորների աջակցությանը։
Նախ՝ այն պատճառով, որ այդ կերպ իշխող թիմն իր քաղաքական աջակցությունը կհայտնի խոսնակին։ Երկրորդ, որովհետև որպես գիտակից քաղաքացիներ՝ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, անշուշտ, նույնպես շահագրգռված են ինչպես զբոսաշրջիկների համար Հայաստանի գրավչության, այնպես էլ պետական բյուջեի եկամուտների աճով։ Դե, և մեր հանրապետության հրաշալի նվաճումների ցուցադրությամբ՝ որպես համաշխարհային ժողովրդավարության անսասան բաստիոնի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 09:37
Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.
-
2025-07-02 10:04
Предположим, Пашинян прав в своей стратегии убедить Баку и Анкару, что Армения, Азербайджан и Турция в одной лодке, с общими региональными интересами, а потому не стоит зацикливаться на противоречиях, лучше концентрироваться на общих интересах. Пашинян надеется убедить своих азербайджано-турецких визави, что для блага и процветания своих граждан всем трем странам нужны стабильность и мир в регионе, новая эскалация невыгодна, а потому надо урегулировать отношения, основываясь на том простом постулате, что мир и сотрудничество лучше, чем война и конфликты.
-
2025-07-01 09:22
Кто мог представить, что следствием «ненасильственной, бархатной революции любви и согласия» 2018-го сначала станет война, потом присутствие азербайджанских военных на территории Армении, потом этническая чистка Арцаха. И как фишка на торте национальных потерь при действующей власти - перманентные атаки на Церковь, заключение под стражу армянских священнослужителей: двух епископов и двух дьяконов.
-
2025-06-30 09:25
Не так что за семью замками разгадка проводимой Пашиняном политики. Есть главная стратегическая задача и обслуживающие решение этой задачи тактические шаги. К примеру, в главную задачу - пошаговое выдворение России из региона - защита прав арцахцев никак не вписывается. Пока Пашинян у власти про защиту прав арцахцев на государственном уровне можно забыть. Это очевидно, поскольку невозможно пытаться как-то обеспечить эти права без деятельного участия Москвы, под кураторством которой и Трехстороннее заявление от 9.11.2020, и направленные на урегулирование как нагорно-карабахской проблемы, так и армяно-азербайджанских отношений, другие совместные наработки Еревана, Баку и Москвы.