Последние новости

ՌԴ ՊՆ․ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի երկու խախտում։ Տուժածներ չկան։ Այս մասին ասվում է ապրիլի 6-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում: Տվյալ փաստերի համաձայն՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն անցկացնում է քննություն։

Ռուս խաղաղապահներն ապահովել են Գորիս-Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով ավտոմոբիլային շարասյան ուղեկցումը։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ