Հայ դաշնակահարները Շոպենի միջազգային դաշնամուրային մրցույթում արժանացել են գլխավոր մրցանակների
Հարթֆորդ Շոպենի հիմնադրամը հովանավորում է Շոպենի դաշնամուրների ամենամյա միջազգային մրցույթը։ Արդեն 14 տարի շարունակվող քառօրյա միջոցառումը (մարտի 8-12) համախմբել էր տարբեր տարիքի 85 հավակնորդ դաշնակահարների։ Այս տարի միջոցառմանը մասնակցել են դաշնակահարներ ԱՄՆ-ից, Կանադայից, Ինդոնեզիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից և Հայաստանից, հայտնում է Armenian Mirror Spectator-ը։
«Պրոֆեսիոնալ» անվանակարգում հայաստանցի դաշնակահար Սեյրան Թոզլյանը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Դրամական պարգևի հետ մեկտեղ մրցանակը ներառում էր Լեհաստանում ելույթ ունենալու հրավեր։ 20-ամյա Թոզլյանը մրցույթի նախնական և եզրափակիչ փուլերում ներկայացրել է Շոպենի, Դեբյուսիի, Պրոկոֆևի, Ռախմանինովի և Լիգետիի մի շարք ստեղծագործություններ։ Նա նաև Նյու Յորքի Անսելմոյի երաժշտական ակադեմիայի հինգերորդ միջազգային մրցույթի դափնեկիր է և 2023 թվականի Boesendorfer-Yamaha միջազգային դաշնամուրային մրցույթում նա անցել է կիսաեզրափակիչ փուլ։
«Երիտասարդ արտիստներ» անվանակարգում Մասաչուսեթսի բնակիչ Վարդան Առաքելյանը 13-ից 17 տարեկանների շրջանում 24 դաշնակահարների մեջ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Նա Քեմբրիջի Buckingham, Brown & Nichols ավագ դպրոցի իններորդ դասարանի աշակերտ է և դաշնամուրի մասնավոր դասեր է ստանում Լիլիթ Կարապետյան-Շուգարյանի հետ։
Լսումներին նա ներկայացրել է Բախի, Շոպենի և Յանաչեկի ստեղծագործությունները։ Մրցանակը ներառում էր դրամական պարգև, ինչպես նաև հրավեր՝ մասնակցելու այս ամառ Լեհաստանի Բուսկո Զդրոյ քաղաքում անցկացվող երիտասարդ արտիստների Շոպենի միջազգային փառատոնին:
Առաքելյանը նաև արժանացել է առաջին մրցանակին 2022 թվականի ապրիլին կայացած Mildred Fryberg High School Competition-ում, որը հովանավորվել է New England Piano Teachers Association-ի կողմից՝ M. Steinert & Sons of Boston-ի հետ համատեղ:
Միջազգային ժյուրիի կազմում ընդգրկված էին դաշնակահարներ Քրիստիան Տկաչևսկին Լեհաստանից և ԱՄՆ-ից, Ժոզեֆին Կոխը Սինգապուրից։ Ֆիլիպ Ռասկինը՝ Բելգիայից, Ադոլֆ Վիդալը՝ Վենեսուելայից, Մինա Փերին՝ Ճապոնիայից, Մայքլ Բուլիչև-Օքսերը՝ ԱՄՆ-ից և Միխայիլ Վոսկրեսենսկին՝ Ռուսաստանից։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.