Բայդենը Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ է երկարաձգել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ռազմական գործողության մեկնարկից հետո: Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։
Փաստաթղթերի համաձայն՝ ռեժիմը երկարաձգվել է Ռուսաստանի «վնասակար գործունեության» պատրվակով, մասնավորապես՝ խոսքը ամերիկյան ընտրական գործընթացին միջամտելու, ժողովրդավարական ինստիտուտների խաթարման և «ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և գործընկերների դեմ ուղղված վնասակար կիբեռնետիկ գործունեությանը մասնակցելու ու դրան աջակցելու» մասին է:
«Հետևաբար (...) ես մեկ տարով երկարաձգում եմ (սանկցիաներ) արտակարգ դրության ռեժիմը, որը հայտարարվել է 14024 հրամանագրով», — նշված է Բայդենի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Կանադայի իշխանությունները մտադիր են «պատմական պատժամիջոցների և սակագների» միջոցով շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա:
Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է շարունակել մարդասիրական և ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.