Փաշինյան․ Փաստ չէ, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինվորը ցանկանում է վերադառնալ
Ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Տեղեկացրել էինք, որ ապրիլի 10-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ հաստատեց տեղեկությունը` նշելով որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մեկին որոնում են։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում անկհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ` մյուս համածառայակիցների կողմից նվաստացումների ու ճնշումների ենթարկվելու հետևանքով։ Ըստ մեր ունեցած տվյալների` երկրորդ զինվորը, որը փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած` սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ։ Գոնե այս պահին զինվորը հետ գնալու ցանկություն չի հայտնել։ Միջազգային ստանձնած պարտավորություններով` եթե մարդը չի ցանկանում վերադառնալ, մենք բռնի ձևով չենք կարող նրան վերադարձնել»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` կան քննարկումներ, թե ինչպես է, որ զինվորներն անարգել հատել են սահմանը և հասել ՀՀ. այդ հանգամանքը պետք է առանձին քննվի և հետևություններ արվեն սահմանային անվտանգությունն ապահովելու համար։
Վարչապետը հիշեցրեց, որ մարտի կեսերին ՀՀ ԶՈւ զինվորը մոլորվել էր և 1 օր անց վերադարձավ. արդյունքում պարզվեց, որ ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել է ՀՀ։ Իհարկե, ըստ Փաշինյանի, այդ զինվորը հետախուզական հմտություններ ունի, սակայն տեղանքի առանձնահատկություններից ելնելով` կարող են նման դեպքեր լինել։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.