Последние новости

Ֆրանսիայի ԱԳՆ-ն Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի մասին հայտարարություն է տարածել

Ֆրանսիայի արտգործնախարարությունը Տեղ գյուղի մոտակայքում տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել և մտահոգություն հայտնել։

«Սա հիշեցնում է, որ սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով։ Մենք կողմերին կոչ ենք անում աշխատել այդ ուղղությամբ։ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և շփման գծի հայկական կողմում զբաղեցրած դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումը կարևոր նշանակություն ունեն ապագա միջադեպերը կանխելու և տարածրջանում տևական խաղաղության հիմքը պահպանելու համար»,- ասված է հայտարարությունում։

Ֆրանսիան լիովին աջակցում է ԵՄ-ի՝ սահմանի հայկական կողմում տեղակայված առաքելության գործողություններին, որում իր ներդրումն ունի։ Նշվում է, որ առաքելությունն առաջնային դեր ունի լարվածության նվազեցմանը նպաստելու գործում։ Ֆրանսիան Եվրոպական միության հետ շարունակելու է հրադադարի պահպանման, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության ու բանակցությունների շարունակման ուղղությամբ աշխատանքը։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ