Последние новости

Պարզվել է` ով է Թաթարսկու սպանության հանցակիցը․ նա ՌԴ-ից Թուրքիա է հեռացել Հայաստանով

Սանկտ Պետերբուրգում իրականացված ահաբեկչության և Վլադլեն Թաթարսկու (անձնագրով՝ Մաքսիմ Ֆոմին) սպանության կազմակերպիչները եղել ենուկրաինական հատուկ ծառայությունները և նրանց գործակալները, այդ թվում՝ արտերկրում գտնվող ռուսաստանցի ընդդիմադիրները։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը:

«Պարզվել է, որ Մաքսիմ Ֆոմինի սպանությունը Դարյա Տրեպովայի հետ նախապատրաստել է ուկրաինական դիվերսիոն-ահաբեկչական խմբի անդամ, Ուկրաինայի քաղաքացի, 1987թ.-ին ծնված Յուրի Դենիսովը, որը արագ առաքման ծառայության միջոցով Մոսկվայում նրան է փոխանցել ռազմական թղթակցի գիպսե կիսանդրու տակ քողարկված պայթուցիկ սարքը», -ասված է հաղորդագրության մեջ:

ԱԴԾ-ի տվյալներով՝ Դենիսովն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ 2023 թվականի փետրվարին Կիևից Լատվիայի տարածքով հասել է Մոսկվայի շրջան, որտեղ տեղեկություններ է հավաքել ռազմական թղթակից Վլադլեն Թաթարսկու կենսակերպի և այցելության վայրերի մասին։

«Այդ նպատակով նա ավտոմեքենա է ձեռք բերել և բնակարան վարձել նրա բնակության վայրի մոտ։ Ապրիլի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Դենիսովը Ռուսաստանից Հայաստանի տարածքով Թուրքիա է մեկնել»,-նշել են ԱԴԾ-ում։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ