Երկրորդ ադրբեջանցուն բռնել է Կապանի անտառապահներից մեկը։ Նրա մոտ եղել է ԶՊՄԿ սպանված աշխատակցի հեռախոսը
Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի սահմանը հատած երկրորդ ադրբեջանցին հայտնաբերվել է Սյունիքի մարզում։ Այս պահին նրան տանում են ոստիկանության Կապանի բաժին։
Նույն աղբյուրների համաձայն, որոնողական աշխատանքներին մասնակցել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, որն, ըստ ականատեսների, ողջ գիշերը Կապանի տարածաշրջանի անտառներում էր՝ Կապանի անտառտնտեսության աշխատակիցների հետ։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ադրբեջանցու մոտ եղել է նախօրեին ԶՊՄԿ-ում սպանված աշխատակցի հեռախոսը։
«Երեկ երեկոյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում հրազենային կրակոցով սպանվել էր պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանը, և, ըստ որոշ տեղեկությունների, սպանություն կատարողն այն ադրբեջանցիներից մեկն էր, ով ներխուժել էլ Սիսիան՝ քաղաքացու տուն, ու դրան չէին հասցրել բռնել։
Ըստ տեղեկությունների՝ նրա ձեռքին եղել է Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը», - գրել է Զոհրաբյանը։
Հիշեցնենք` ՊՆ հայտնել է, որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.