«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴԸ» ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը և Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեցին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության ղեկավարության հետ։
Կողմերը քննարկեցին ընկերության ընթացիկ գործունեությունը, ինչպես նաև Արարատ համայնքի հետ համագործակցության շրջանակներում սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականին ընկերությունը 100 մլն դրամի (250 հազար դոլլար) ներդրում է կատարել համայնքի սոցիալական զարգացմանն ուղղված ծրագրերում՝ ենթակառուցվածքային նախագծերում, կոմունալ ծառայությունների տեխնիկական հագեցման, առողջապահության, մշակույթի և սպորտի ոլորտներում։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել ընկերության մասնակցությունը պետական սուբվենցիոն ծրագրերին։
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը իր ներկայության համայնքներում վարում է սոցիալական և ենթակառուցվածքային աջակցության հետևողական քաղաքականություն։ Սոցիալական ծրագրերն ուղղված են կրթական ենթակառուցվածքների բարելավմանը, մարդկային ներուժի զարգացմանը, ինչպես նաև առողջապահության և շրջակա միջավայրի բարելավմանը։
«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն մենք կատարում ենք մեր պարտավորությունները ոչ միայն պետական և տեղական բյուջեների նկատմամբ, այլ նաև հանդեսենք գալիս սոցիալական զարգացման նախաձեռնություններով», - ասաց «ԳեոպրոՄայնինգ գոլդ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը:
Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը շնորհակալություն հայտնեց ընկերությանը համագործակցության համար և կարևորեց մասնավոր ընկերությունների մասնակցությունը ի նպաստ մարզի սոցիալ-տնտեսական զարգացման:
«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը և Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան:
Ընկերության սոցիալական ներդրումները գերազանցել են 16 մլն․ դոլլար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-08 09:36
Опубликовать документы переговоров – вот главный вопрос, а не то, у кого в какой общине сколько мандатов, написал на своей странице в ФБ член Исполнительного органа РПА Эдуард Шармазанов, отметив, что граждане Армении должны потребовать от Никола опубликовать переговорные предложения, в частности, предложения 2019 года.
-
2025-04-07 10:27
5 апреля в Академии шахмат Армении состоялся традиционный шахматный чемпионат среди журналистов, организованный Ассоциацией зарубежных корреспондентов (президент – Тигран Оганесян). В юбилейном десятом турнире приняли участие 16 представителей СМИ, сыгравшие семь туров с контролем времени 10 минут на партию, плюс 5 секунд за каждый сделанный ход.
-
2025-04-07 10:08
«Вопрос отзыва международных судебных исков против Азербайджана мы воспринимаем примерно так: «Алиев потребовал, Никол испугался, покорился и отзывает эти иски», - пишет эксперт в сфере информационной безопасности Карен ВРТАНЕСЯН.
-
2025-04-05 10:46
Фонд детского здоровья Армении инициировал проведение концерта «Симфонический рок во имя здоровья детей» при участии Государственного симфонического оркестра Армении, объединившего легендарные рок-мелодии в симфоническом исполнении.