«Հրապարակ». ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներում քննարկում են Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը։ Բանն այն է, որ տևական ժամանակ է՝ ավագանու նիստեր չեն գումարվում, քաղաքում կուտակված խնդիրներ կան, որոնք միայն ավագանու որոշումներով են լուծվում։
Մամիկոն Ասլանյանի դասալիք թիմակիցը, որը քվորում ապահովեց, և ՔՊ-ի համայնքապետ Ական՝ Արկադի Փելեշյանը, հաստատեց համայնքի բյուջեն, այդ նիստից հետո այլևս չի ներկայանում նիստերին, ուստի նոր ընտրություններ են պետք՝ դրա համար իրավական ճանապարհներ են փնտրում։ Քննարկվում է Վանաձորի կրկին խոշորացման՝ Փամբակը Վանաձորին միավորելու հարցը, որի դեպքում նոր ընտրություն կկայանա։
Հիշեցնենք, որ 2021 թ․ դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո իշխանությունը կալանավորեց առաջին տեղը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանին, նա մեկուկես տարի է՝ անհեթեթ մեղադրանքով բանտում է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.