Последние новости

Թաթոյան․ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով միայն Կապանի տարածքից օկուպացվել է 2 700 հեկտար

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է Սյունիքում իրենց փաստահավաք աշխատանքների մի մասի արդյունքները։

Համաձայն Թաթոյանի ներկայացրած տեղեկության՝ միայն Կապան համայնքի տարածքից և միայն 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական զինված հարձակումների և հանցավոր ներխուժումների հետևանքով ադրբեջանական օկուպացիայի ներքո են հայտնվել՝

1) 2 400 հեկտար հատուկ պահպանվող հողեր.

2) 170 հեկտար անտառային հողեր.

3) 130 հեկտար համայնքային հողեր:

Ընդհանուր՝ 2 700 հեկտար

Նշված 2,700 հեկտարից բացի, 1,000 հեկտարից ավելի հողատարածք հայտնվել է վտանգավոր գոտում, որտեղ կա´մ հնարավոր չէ իրականացնել գյուղատնտեսական կամ այլ տեսակի որևէ աշխատանք, կա´մ այդ աշխատանքներն էականորեն դժվարացել են` կյանքի համար իրական վտանգների պատճառով:

Մասնավորապես (ըստ գյուղերի)՝

• Ներքին Հանդ.

Սրաշեն.

Շիկահող.

Ճակատեն.

Գեղանուշ:

«Փաստինֆո»

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ