Последние новости

ԻՄՊԼԵՄԵՆՏԱՑԻԱ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՐՁ ԵԼՄԱՆ ԿԵՏԻՆ

«Անհրաժեշտ է գործադրել լրացուցիչ ջանքեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակը նորմալացնելու համար», - հայտարարել է լրագրողներին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի ՊԵՍԿՈՎԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։

«Մենք շարունակում ենք շփումները։ Աշխատանք ենք տանում մայրաքաղաքների հետ. և՛ Երևանի, և՛ Բաքվի։ Եվ կշարունակենք այդ աշխատանքը… Իրավիճակն իրոք բարդ է, այն պահանջում է լրացուցիչ ջանքեր, իսկ գլխավորը՝ պահանջում է ըմբռնումնշյալ երկրների կողմից, որ հիշատակված համաձայնագրերի իմպլեմենտացիային այլընտրանք չկա»,- ասել է նա։

Պեսկովի խոսքերով, Ռուսաստանը շարունակում է իր միջնորդական ջանքերը և, գլխավորապես՝ ավելի վաղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթների կատարման հարցով։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ՄԻ ՔԱՆԻ ՕՐ ԱՌԱՋ ԴՄԻՏՐԻ ՊԵՍԿՈՎՆ արդեն հանդես էր եկել նմանատիպ հայտարարությամբ։ Այսպես, ապրիլի 19-ին Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղարը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստան և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակը կարգավորելու համար, ընդգծելով, որ դրանց իրագործումը անհրաժեշտություն է։ «Պատրաստ ենք ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլ, որը կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների առաջմղմանն ու իրագործմանը»,- հայտարարեց Պեսկովը։ Նրա խոսքերով, եռակողմ համաձայնագրերը միակ իրական և իրատեսական հիմքն են կարգավորման համար։ Պեսկովը հայտարարեց, որ համաձայնագրի բոլոր դրույթների կատարումը Կրեմլը համարում է անհրաժեշտություն և դրանք այլընտրանք չունեն։

Բառացիորեն երկու օր անց Բաքուն ուղիղ պատասխան տվեց Պեսկովին, հերթական անգամ թքելով այն փաստաթղթի վրա, որը Կրեմլի կարծիքով այլընտրանք չունի։ Անցակետի տեղադրումը և, ըստ էության, Արցախի պաշտոնական շրջափակումը դժվար է ընկալել այլ կերպ, քան Բաքվի պատասխան Մոսկվային։ Բայց դրան Կրեմլը պատասխանեց դարձյալ եռակողմ համաձայնագրերի վկայակոչումներով րա խոսՆ

և դրանց իմպլեմենտացիայի կոչերով։

Ամենևին չժխտելով եռակողմ պայմանավորվածությունների և առանձնապես 2020 թվականի նոյեմբերի 9-ի հիմնական հայտարարության կատարման անհրաժեշտությունը, պետք է խոստովանել, որ նման հեռանկարի իրագործելիությունը առավել քան կասկածելի է։ Այդ ժամանակից ի վեր անցած ավելի քան երկու տարում փաստաթղթի կետերը ադրբեջանական կողմից խախտվել են այնքան հաճախ, այնքան լկտիաբար և անպատիժ, որ այսօրվա դրությամբ փաստաթուղթը լիովին արժեզրկված է։

Պայմանավորվածությունների իմպլեմենտացիան նշանակում է, օրինակ, որ ադրբեջանական ռազմական ստորաբաժանումները այսօր պարտավոր են ելնել ու մաքրվել այն տարածքներից, որոնք բռնազավթել են 2020 թվականի նոյեմբերի 10-ի մոսկովյան ժամանակով ժամը 00։00-ից հետո։ Այդ մասին ասվում է հայտարարության 1-ին կետում։ Որևէ մեկին իրակա՞ն է թվում այդ կետի իմպլեմենտացիան։ Եռակողմ հայտարարության պահանջների կատարումը ենթադրում է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի լիակատար վերահսկողություն Լաչինի միջանցքի նկատմամբ (5 կիլոմետր լայնությամբ), որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ (չտարածվելով Շուշի քաղաքի վրա)։ Այդ մասին ասվում է հայտարարության 6-րդ կետում։ Եվ ի՞նչ։ Լաչինի 5 կիլոմետր լայնությամբ միջանցքն այսօր գտնվում է խաղաղապահների՞ վերահսկողության տակ։ Ո՛չ։ Գուցե դա (Լաչինի միջանցքը) ապահովո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Ո՛չ, արդեն 4 ամիս շարունակ։

Իսկ մի՞թե «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով»։ Ո՛չ։ Նկատենք, այս կետի իմպլեմնտացիան ենթադրում է, որ ադրբեջանցիները, լինեն զինվորականներ, հատուկջոկատայիններ թե կեղծ բնապահպաններ, պետք է ելնեն ու մաքրվեն 5 կիլոմետր լայնության Լաչինի միջանցքից, իրենց հետ տանելով հսկիչ անցակետը և դեռ ներողություն խնդրեն նրա համար, որ անցյալ տարվանից ոչ միայն չեն երաշխավորում այլ խոչընդոտում են քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկությանը Լաչինի միջանցքով։ Ահա թե ինչ է նշանակում իմպլեմենտացիան։ Բացի այդ, եռակողմ հայտարարության իմպլեմենտացիան նշանակում է բոլոր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց անհապաղ վերադարձ Ադրբեջանի կողմից, ինչը պահանջում է հայտարարության 8-րդ կետը։

ԵԹԵ ԹՎԱՐԿՎԱԾ ԱՄԵՆԸ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ Է ԹՎՈՒՄ ԿՐԵՄԼԻՆ, եթե իրատեսական է ներկայիս իրավիճակը վերադարձնել պատերազմին հաջորդած առաջին ամիսների դրությանը, ապա, ինչպես ասում են՝ օքեյ։ Բայց անկեղծ լինենք. այսօր դա ընդհանրապես անհնար է։ Անհնար է ստիպել Ալիևին, որ հարգի իր իսկ ստորագրությունը և կատարի համաձայնեցված պայմանները։

Հասկանալի է, որ հետպատերազյան շրջանում ալիևյան հարձակողական շարժման գլխավոր գեներատորը փաշինյանական զիջողական քաղաքականությունն էր։ Հասկանալի է, որ առաջին հերթին Երևանն է պատասխանատու ստեղծված իրավիճակի, Բաքվի մշտապես աճող ախորժակի և հայկական կողմի անվերջանալի կորուստների համար։ Եթե հայկական իշխանությունն առաջնորդվեր հենց հայկական շահերով, ապա Բաքվի կողմից եռակողմ հայտարարության առաջին իսկ խախտման դեպքում հետ կկանչեր իր ստորագրությունը փաստաթղթից։ Գոնե ժամանակավորապես, մինչև որ Բաքուն ապացուցեր, որ ունակ է կատարել պայմանավորվածությունները։ Բայց, ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք։ Այն է. նախ՝ եռակողմ հայտարարության լիակատար անտեսում Ադրբեջանի կողմից, երկրորդ՝ հայկական իշխանության վարքագծի գործնականում լիակատար համընկնում ադրբեջանական շահերի և օրակարգի հետ, և երրորդ՝ Մոսկվայի հղումներ մի փաստաթղթի, որն արդեն 3 տարի շարունակ չի գործում։ Եվ ինչքան ավելի շատ ժամանակ է անցնում, այնքան ավելի չի գործում։

Այո, խոսքը հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար փաստաթղթի մասին է։ Բայց, թերևս, արդեն ժամանակն է խոստովանել, որ դա (փաստաթուղթը) դժվար թե ենթակա է վերակենդանացման։ Ժամանակն է ընդունել, որ Ալիևը պարզապես թքում է դրա վրա։ Եվ այս իրավիճակում առնվազն տարօրինակ է, որ Կրեմլում շարունակում են հավատալ համաձայնագրերի իմպլենտացիայի իրատեսականությանը…

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СУВЕРЕНИТЕТОМ ДАЖЕ НЕ ПАХНЕТ
    2025-05-31 09:46

    В настоящее время осуществляется постепенный процесс нормализации отношений Турции с Арменией. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, отвечая на вопросы журналистов на борту самолета по возвращении из Азербайджана, передает Анадолу. "По достижении мира и нормализации мы увидим, что наши страны выиграют от этого",- заявил политик. Эрдоган добавил, что Турция ожидает от Ирана поддержки шагов относительно так называемого Зангезурского коридора, которые, по его словам, послужат миру, стабильности и развитию в регионе.

  • ПРЯМАЯ ДОРОГА К ДЕФИЦИТУ
    2025-05-30 10:34

    По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.

  • НА АВТОПИЛОТЕ
    2025-05-29 09:51

    Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.

  • В РЕЖИМЕ НАБЛЮДЕНИЯ
    2025-05-27 10:09

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ