Последние новости

«Ոչ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մասնակիցները վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին

Արցախում «Ո՛չ Արցախի Հանրապետության էթնիկ զտմանը» շարժման մասնակիցները վրաններ են տեղադրել Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին եւ անժամկետ բողոքի ակցիա են հայտարարել։



«Կոչ ենք անում բոլոր ապաքաղաքական ուժերին միանալ մեզ։ Մենք պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանը Բերձորի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը շուտափույթ հեռացվի։ Մեր ակցիան այստեղ կշարունակվի այնքան ժամանակ, մինչև այս պահանջը չկատարվի»,- ասաց ակցիայի մասնակից երիտասարդներից մեկը։

Նշենք, որ շարժումը նույն պահանջով նաեւ ստորագրահավաք էր իրականացրել։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ