Последние новости

ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԱՍՏԱՑՈՒՄԻՑ

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հայտնել է իր ևս մեկ՝ Երևան-Փարիզ-Երևան չվերթի չեղարկման մասին, հաղորդում է ԱՌԿԱ-ն:

Ավիաընկերությունում դա բացատրել են նրանով, որ մայիսի 2-ին թուրքական ավիացիոն իշխանությունները չեն տրամադրել իրենց օդային տարածքով տարանցման թույլտվություն (overflight): Պատճառը չի հաղորդվում։

Ապրիլի 29-ին հայտնի դարձավ, որ Փարիզ-Երևան երթուղով FLYONE ARMENIA-ի չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Քիշնևում՝ իր օդային տարածքով թռիչքներ իրականացնելու Թուրքիայի արգելքի պատճառով: Ինչպես հայտարարել է ավիափոխադրողի տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանը, Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախնական ծանուցման և առանց ակնհայտ հիմքերի չեղարկել են իրենց օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու FLYONE ARMENIA-ի թույլտվությունը:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամենայն հավանականությամբ, տեսանելի ապագայում այնուամենայնիվ կպարզվի, թե ինչն է պատճառ ծառայել իր օդային տարածքով հայկական ինքնաթիռի թռիչքը թույլատրելուց թուրքական կողմի հրաժարման համար։ Իսկ քանի դեռ այդ պատճառները «անտեսանելի» են, կան բոլոր հիմքերը՝ կասկածելու, որ ստեղծված իրավիճակը քաղաքական աստառ ունի։ Ինչպես ասում են՝ մեկ անգամը պատահականություն է, երկու անգամը՝զուգադիպություն, երեք անգամը՝ օրինաչափություն։ Իսկ տվյալ դեպքում երկու անգամն արդեն քաղաքականություն է։ Իսկ եթե քաղաքականություն է, ապա դա Անկարայի կողմից Երևանի վրա ճնշում գործադրելու միջոց է։ Պատահական չէ, որ օդային հաղորդակցության հետ կապված հարցերը հայտնվել են հայ-թուրքական մեկնարկած գործընթացի հիմնական տարրերի շարքում։

Այդ գործընթացի համատեքստում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մոտ մեկ ամիս առաջ, օրինակ, այսպիսի հայտարարություն արեց. «Մոտ ապագայում Թուրքիայում Հայաստանի դեսպանատան բացումը կարող է տեղի չունենալ, քանի որ սկզբում մենք պետք է այլ քայլեր կատարենք։ Մենք բացել ենք մեր օդային տարածքը Հայաստանի համար, իրականացվում են բեռնափոխադրումներ, մեկնարկել է օդային փոխադարձ հաղորդակցությունը, մեր տարածքով հայկական ավիափոխադրողները կարող են թռչել երրորդ երկրներ»։ Այսպիսով, ակնհայտ է, որ ավիացիայի ոլորտում հայ-թուրքական փոխգործակցությունը Անկարան դիտարկում է որպես հայ-թուրքական քաղաքական օրակարգի կարևորագույն տարր: Սա՝ մի կողմից։ Մյուս կողմից ՝ Անկարան մեծ լավություն է համարում ավիացիոն ոլորտում փոխգործակցության հնարավորության տրամադրումը Երևանին։ Այսինքն ամեն դեպքում խոսքը ավիացիայի քաղաքականացման մասին է։

Մինչդեռ հայտնի է, որ Երևանի նկատմամբ Անկարայի յուրաքանչյուր քայլը համաձայնեցվում է Բաքվի հետ։ Այլ կերպ ասած, Թուրքիան և Ադրբեջանը տանդեմով են հանդես գալիս Հայաստանին վերաբերող ամեն հարցում։ Իսկ դա նշանակում է, որ հայկական ինքնաթիռների համար Թուրքիայի օդային տարածքի փակումը բնավ պարտադիր կապված չէ այն բանի հետ, որ Երևանն ինչ-որ բանով չի գոհացրել Անկարային։ Երևանը պետք է գոհացնի նաև Բաքվին, համարում են Թուրքիայում։ ԱՄՆ-ում բանակցություններ են ընթանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև, այդ բանակցություններին բավականին անսպասելիորեն մասնակցում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և... Թուրքիան փակում է իր օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար։ Զուգադիպությո՞ւն է։ Իսկ գուցե դա թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման քաղաքականությո՞ւնն է հայկական կողմի դիրքորոշման վրա:

Թեպետ, գուշակություններ չենք անի։ Լոկ կնշենք, որ մինչ Անկարան և Բաքուն օգտագործում են ավիացիոն թեման Երևանին «յուղելու ու դաղելու» համար, Երևանն ինքը այդ առումով, մեղմ ասած, անհամարժեք պահվածք է ցուցաբերում։ Ձեռքում ունենալով ճիշտ նույնպիսի ավիացիոն գործիք, հայկական իշխանությունները դեռ ոչ մի անգամ չեն օգտվել դրանից։ Հիշեցնենք, որ 2021 թվականի հոկտեմբերից Բաքու-Նախիջևան չվերթ իրականացնող ադրբեջանական ինքնաթիռները թռչում են Հայաստանի օդային տարածքով։ Այս ընթացքում Ադրբեջանը հերթական ռազմական ագրեսիան իրականացրեց Հայաստանի դեմ անցած տարվա սեպտեմբերին։ Հայաստանը չփակեց իր օդային տարածքը ադրբեջանական ավիացիայի համար։ Անցած տարվա դեկտեմբերից Ադրբեջանը շրջափակել է Արցախը, բայց դա էլ չստիպեց Երևանին զրկել թշնամուն հայկական երկնքում սավառնելու հնարավորությունից։

Վերջերս Հայաստանի «հպարտ» քաղաքացիների «պրոֆեսիոնալ» տոնն էր։ Նրանց տոնը չի մթագնում այն նվաստացուցիչ վիճակը, որում հայտնվել է երկիրը։ Նրանց չի մտահոգում այն, թե ինչպես են Հայաստանի հանդեպ վարվում հարևանները, որոնց հետ «հպարտ քաղաքացիները» պատրաստվում են ապրել խաղաղության դարաշրջանում։ «Հպարտներին» չի հուզում, թե ինչպես են իրենց ծանակում, ինչպես են ծաղրում։ Այդ ի՞նչ հպարտության զգացում է, որ կարելի է ապրել նվաստացումից:

Հ.Գ.- Թուրքիան փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ հայկական օդանավերի թռիչքների համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ Նրա խոսքերը մեջբերել է Haber Global-ը։

Թուրք նախարարը օդային տարածքի փակումը բացատրեց Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ. գործողություն, որի նպատակն էր ոչնչացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը կազմակերպած երիտթուրքերի պարագլուխներին: Հուշարձանի բացումն Անկարայում անվանեցին «սադրանք»։ Չավուշօղլուն սպառնաց նոր քայլերով, եթե Հայաստանի կողմից նման գործողությունները շարունակվեն։ Թուրքական կողմը կարող է արգելել նույնիսկ VIP-չվերթները, ասաց նա։

Գուցե իրոք դա էր հայկական ինքնաթիռների համար թուրքական երկինքը փակելու պատճառներից մեկը։ Բայց ինչ-որ շատ երկար մտածեց Անկարան՝ նախքան դա հնչեցնելը։ Նկատենք, որ օդը փակեցին ապրիլի 29-ին, իսկ պատճառը նշեցին միայն մայիսի 3-ին։ Համոզիչ չէ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ