ՀՀ-ն ու Չեխիան կամրապնդեն տնտեսական կապերը. պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Հայաստանն ու Չեխիան կամրապնդեն կապերը մի շարք ոլորտներում։ Ինչպես հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, հայ–չեխական համագործակցությունն ընդլայնելու հարցը քննարկվել է Պրահայում Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստի ժամանակ։
«Նիստի շրջանակում քննարկվել է առևտրատնտեսական հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ համագործակցությունը արդյունաբերության և արդյունաբերական կոոպերացիայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, տրանսպորտի, գիտատեխնիկական, կրթության, մշակույթի, շրջակա միջավայրի, զբոսաշրջության և այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։
Նիստի արդյունքում չեխական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 6–րդ նիստի արձանագրությունը։
Հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը եղել է Չեխիայի Հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Էդվարդ Կոժուշնիկը, հայկական կողմի համանախագահը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը:
Միջոցառման մասնակից գործարարների համար կազմակերպվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հանդիպումներ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 11:45
Лидер инициативы "Камк" Ваагн Чахалян арестован на два месяца, сообщил в соцсетях его сын Рубен Чахалян.
-
2025-07-05 11:43
Секретарь фракции НС «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-07-05 11:41
На фоне обостряющегося конфликта между Москвой и Баку в Азербайджане прошел слет масонов, пишет в своем Telegram-канале иранский журналист Аббас Джума.
-
2025-07-05 10:35
В Армении продолжается работа над реализацией проекта "сухой порт" в Гюмри. Об этом Sputnik Армения сообщили в министерстве экономики в ответ на письменный запрос.