Թուրքիայի ՊՆ ղեկավարը խոսել է Երևանի և Բաքվի միջև նոր էսկալացիայի սպառնալիքի մասին
Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի երկայնքով պարբերական բախումներն ու լարվածությունը մտահոգիչ են։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն իր հոդվածում, որը հրապարակվել է «TRT World» պարբերականում։ Թուրք նախարարը խոսել է նաև նոր էսկալացիայի սպառնալիքի և խաղաղության համաձայնագրին հասնելու ճանապարհին հաջողության բացակայության մասին։
«Իրավիճակն անկայուն է, և խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման մեր հույսն աստիճանաբար կորչում է․.. Թեև հակամարտությունն այժմ սառեցված է, սակայն ռազմական գործողությունների վերսկսման վտանգը մեծանում է այնքան, որքան ձգձգվում է համաձայնագրի մշակումը», - գրում է Աքարը։
Հոդվածում պաշտոնյան ներկայացնում է Հայաստանին ուղղված ավանդական հավակնություններն ու մեղադրանքները, որոնք կապված են, օրինակ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացելու ցանկության բացակայությանհետ, որը Ադրբեջանի պահանջած արտատարածքային երթուղին է դեպի Նախիջևան՝ հայկական տարածքով։ Աքարը պնդում է, որ միջանցքը սպառնալիք չի ներկայացնում ոչ մի այլ երկրի համար: Այն իբր նպաստելու է տարածաշրջանային համագործակցությանը, կայունությանն ու զարգացմանը ։
Աքարի կարծիքով` թուրքական կողմին ոգևորում են վերջին իրադարձությունները, ինչպես, օրինակ, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի փետրվարյան այցը Թուրքիա։
«Ներկա պահին ընթանում են Ալիկան-Մարգարա սահմանային դարպասի բացման նախապատրաստական աշխատանքները, որոնք օգտագործվել են հայ փրկարարների՝ երկրաշարժի գոտի անցնելու համար։ Մենք շնորհակալ ենք Հայաստանի ժողովրդին և կառավարությանը այս դժվարին պահին նրանց օգնություն ցուցաբերելու համար։ Հայաստանի և նրա հարևաններ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի կովկասյան տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար և, հուսով եմ, հետ շրջելով պատմական թշնամանքը` ճանապարհ կհարթի ամուր բարեկամության և համագործակցության համար», - նշվում է հոդվածում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 15:51
Верховный лидер Ирана Али Хаменеи назначил Маджида Мусави командующим военно-космическими силами Корпуса стражей исламской революции Ирана, отвечающими за ракетный потенциал республики.
-
2025-06-14 15:48
Иран официально уведомил Францию, Великобританию и США о том, что он начнет очень масштабные атаки против Израиля, сообщает Telegram-канал Mehr.
-
2025-06-14 15:47
Азербайджан ожидает от Армении конкретных шагов по реализации Зангезурского коридора, который имеет стратегическое значение для всего региона. об этом заявил помощник президента Азербайджана Хикмет Гаджиев, выступая на панельной дискуссии «Средний коридор: новая геополитическая и экономическая линия жизни» в рамках форума GLOBSEC-2025.
-
2025-06-14 15:44
Все представители Ирана, участвовавшие в переговорах с США по ядерной сделке, были убиты в ходе ударов Израиля по иранской территории. Об этом рассказал президент США Дональд Трамп в разговоре с журналисткой CNN Даной Баш.