«Ժողովուրդ». ԱՐՑԱԽՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախում առաջիկայում հերթական մեծ հանրահավաքն է սպասվում՝ մայիսյան եռատոնին ընդառաջ: Արցախի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հանրահավաքը նախաձեռնել են Արցախի ստորագրահավաքը նախաձեռնած երիտասարդները, որոնց Հայաստանում միացել և ստորագրահավաք է նախաձեռնել ԱԺ ՄԻՊ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, որը 2 օրում մոտ 5 հազար ստորագրություն է հավաքել արդեն:
Հանրահավաքը Արցախում Ադրբեջանի կողմից հայերի էթնիկ զտումը, ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը կատարելու պահանջով է լինելու: Հանրահավաքը նաև մայիսյան հաղթանակների ոգով է կազմակերպվելու, լինելու են ելույթներ՝ դրան նվիրված:
Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները արդեն իսկ սկսվել են. չի բացառվում, որ այդ հանրահավաքին մասնակցեն նաև Արցախի իշխանությունները, ինչպես նաև ընդդիմությունը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 16:54
Президент России Владимир Путин в понедельник проведет неформальное общение с главами стран СНГ, сообщил пресс-секретарь президента Дмитрий Песков.
-
2024-10-07 16:53
Главы МИД стран СНГ на заседании совета министров иностранных дел содружества в Москве утвердили план межмидовских консультаций на 2025 год, сообщает РИА Новости.
-
2024-10-07 16:49
Сеть Объединённые всемирные колледжи - United World Colleges (UWC) – это про ценности, про то, что мы стремимся как к совершенству в образовании, а также к образованию во имя мира. Об этом заявила президент Международного совета UWC Мусимби Канёро во время церемонии десятого юбилея Международной школы UWC Dilijan.
-
2024-10-07 16:45
Взрыва при пожаре в гипермаркете Domus не было, заявил директор Спасательной службы, замглавы МВД Армении Камо Цуцулян.