Եղցահողի գյուղապետ․ Գյուղացիները չեն պատրաստվում լքել գյուղը
Կրկնակի շրջափակման մեջ գտնվող Արցախի Եղցահող գյուղում բնակիչներն ապրում են բնականոն կյանքով, գյուղից ոչ մեկ չի էլ պատրաստվումա անցնել ադրբեջանցիներ տեղադրած անցակետով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։
«Մեր գյուղից մինչև հիմա որևէ մեկը դուրս չի եկել, ադրբեջանական անցակետով չեն անցել, հիմա էլ դուրս չեն ցանկանում գալ, մինչև հարցը լուծվի: Առաջին անհրաժեշտության դեղորայք և այլ մթերքներ, անասունների համար անասնակերը գյուղ են հասցրել ռուս խաղաղապահները»,-ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ գյուղից միայն երկու հոգի առողջական խնդիրներով Գորիս էին մեկնել, այժմ աշխատանքներ են տանում նրանց վերադարձնելու համար:
Հակոբյանի խոսքով՝ գյուղում խուճապ չկա, գյուղացիները հաստատակամ են իրենց գյուղում ապրելու հարցում, չեն էլ ցանկանում լքել իրենց տները:
«Գյուղացիները եթե գյուղը լքելու ցանկություն ունենային, նախքան կամրջի փակվելը կլքեին գյուղը, բայց, ընդհակառակը, մի բան էլ ավելացել են, կոնկրետ՝ 2-3 ընտանիք ավելացել են», - նշեց նա:
Նշենք, որ Եղցահողն ունի 153 բնակիչ:
Հիշեցնենք, որ Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն և Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրվել են ինչպես Ստեփանակերտից, այնպես էլ Հայաստանի Հանրապետություն մեկնելու հնարավորությունից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 15:12
Баку искажает положения и цели Международной энергетической хартии, обвиняя Ереван в незаконной эксплуатации "энергоресурсов Азербайджана". Об этом заявили Sputnik Армения в офисе представителя Армении по международным правовым вопросам, комментируя иск Азербайджана.
-
2024-11-20 15:10
Турция не одобряет и не считает правильным предоставление США разрешения Украине применять тактические ракетные комплексы на территории РФ. Об этом заявил президент Турции Реджеп Тайип Эрдоган, передают местные СМИ.
-
2024-11-20 15:07
Конгрессмен Фрэнк Паллоне вернулся из Баку, где он принимал участие в Конференции сторон (COP29). Протестующие, спонсируемые правительством Азербайджана, встретили его протестами как на COP29, так и в отеле, где он остановился. Паллоне избежал физического нападения только благодаря усилиям Госдепартамента, говорится в заявлении, опубликованном на официальной странице конгрессмена.
-
2024-11-20 14:05
Пока основной темой обсуждения в Армении является специфика кадровой политики, осуществляемой премьером Николом Пашиняном с использованием мессенджера WhatsApp, и изменение его имиджа, официальный Баку усиленно готовится к очередному раунду переговоров с Арменией. Из недавнего заявления помощника Ильхама Алиева Хикмета Гаджиева стало известно, что Азербайджан и Армения вернутся к обсуждению текста мирного договора в следующем месяце – в декабре.