Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ԻՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՐԳՈՂ ԱՆՁԸ 120 ՀԱԶԱՐ ՀԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐ ԹՈՂԵԼ Է ԲԱԽՏԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔԻՆ
Մինչև հայկական կողմը հստակ չձևարկերպի իր պահանջները, իր խնդիրները և գործնական քայլեր չկատարի, ոչ մի արդյունքի էլ չենք հասնելու: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով ռուսական խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար Լենցովի Բաքվում անցկացրած բանակցություններին, որոնք որևէ արդյունք չէին տվել:
«Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Լենցովի Բաքվում տարած բանակցությունների հետ մենք առանձնապես հույսեր չէինք կապում,իրականում ոչ մի արդյունք չէր կարող լինելմ քանի որ երբ հայկական կողմը հրաժարվում է, իր ստորագրությունը չի հարգում և չի պահանջում Ադրբեջանից և Ռուսաստանից համաձայնագրի կետերի կատարում, բոլոր հայտարարությունները ուղղված են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն, ապա ոչ մի արդյունք էլ չի լինի: Մինչև հայկական կողմը հստակ չձևարկերպի իր պահանջները, իր խնդիրները և գործնական քայլեր չկատարի, ոչ մի արդյունքի էլ չենք հասնելու: Մինչև հայկական կողմը չփորձի զբաղվել 120 հազար շրջափակման մեջ գտնվող հայերով և չփորձի լուծել հարցը գործնական, կոնկրետ քայլերով, ոչ մի դրական արդյունքի պետք չէ սպասել ոչ մի կողմից»,- ասաց նա:
Խմբակցության ղեկավարը նշում է, որ ստեղծված իրավիճակում պետք չէ մեղքը բարդել մյուս կողմերի վրա և խուսափել պատասխանատվությունից:
«Արցախցիները հիմա դիմանում են բլոկադային, իր ստորագրությունը չհարգող անձը 120 հազար հայի ճակատագիր թողել է բախտի քմահաճույքին, և այլ ելք չկա մինչև ժողովուրդը պահանջատեր չլինի հայկական իշխանություններից, որոնք իրավասու են եղել, ստորագրել են և այսօր հրաժարվում են այդ ամենից: Պետք է բերել պատասխանատվության դաշտ և փորձել պարտադրել այդ եռակողմ հայտարարության կետերի վերականգնում: Տեսանք ինչպես Թուրքիան փակեց Հայաստանի համար իր օդային տարածքը, բայց Արցախն արդեն 150 օր բլոկադայի մեջ է, բայց Հայաստանը չի փակում Ադրբեջանի համար օդային տարածքը, այսինքն համարժեք որևէ քայլ չի արվում: Հայաստանն ընդամենը խոսում է ազգային փոքարմասնությունների իրավունքներից, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից»,-ասաց նա:
Գալստյանը նշում է՝ Հայաստանի իշխանությունները իրականությունից կտրված հայտարարություններ են անում՝ խոսելով խաղաղության պայմանագրից:
«Ի՞նչ խաղաղություն այն երկրի հետ, որը պատանդ է պահում 120 հազար քաղաքացու: Խոսում են խաղաղության պայմանագրից, բայց որևէ բան Արցախից չեն խոսում»,- ասաց նա:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ իրենք նույնպես մայիսի 9-ին կմասնակցեն Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին՝ փորձելով գտնել լուծումներ ստեղծված իրավիճակից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-10-07 16:54
Президент России Владимир Путин в понедельник проведет неформальное общение с главами стран СНГ, сообщил пресс-секретарь президента Дмитрий Песков.
-
2024-10-07 16:53
Главы МИД стран СНГ на заседании совета министров иностранных дел содружества в Москве утвердили план межмидовских консультаций на 2025 год, сообщает РИА Новости.
-
2024-10-07 16:49
Сеть Объединённые всемирные колледжи - United World Colleges (UWC) – это про ценности, про то, что мы стремимся как к совершенству в образовании, а также к образованию во имя мира. Об этом заявила президент Международного совета UWC Мусимби Канёро во время церемонии десятого юбилея Международной школы UWC Dilijan.
-
2024-10-07 16:45
Взрыва при пожаре в гипермаркете Domus не было, заявил директор Спасательной службы, замглавы МВД Армении Камо Цуцулян.