Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ․ ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՑԱՄԱՔԵՑՈՒՄԸ ԼՈՒՐՋ ԱՂԵՏ Է ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
«Հիդրոկայանը, որ կանգնած է Սարսանգի ջրամբարի վրա ապահովում է Արցախի էլեկտրոէներգիայի համարյա կեսը։ Զրկվելով էներգետիկ այս հզորությունից` արցախցիներն անվտանգային նոր խնդրի առաջ են կանգնելու»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է միջազգային անվտանգային հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը։
Բանախոսն ընդգծում է՝ մինչ Սարսանգի ջրազրկումը ադրբեջանական կողմը պարբերաբար խափանում էր Արցախ մտնող գազը, զրկելով այնտեղ ապրողներին էներգետիկ այս ռեսուրսից. «Հիմա, ջրազրկելով Սարսանգը, խափանվելու է նաև հիդրոկայանի աշխատանքն՝ այս անգամ արցախցիներին զրկելով նաև էլեկտրոէներգիայից։ Եվ, եթե վերոհիշյալ երկու աղբյուրների աշխատանքն էլ խափանվի, ապա Արցախը կզրկվի ոչ միայն բնական գազի մատակարարումից, այլ նաև էլեկտրոէներգիայից, այստեղ նորից կրկնեմ, որ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված ՀԷԿ-ն ապահովում է Արցախի էլեկտրոէներգիայի համարյա կեսը»։
Հայաստանից դեպի Արցախ գնացող էլեկտրոէներգետիկ բարձրավոլտը, 2020 թվականի պատերազմից հետո, նույնպես, ադրբեջանական կողմի վերահոսկողության տակ է հայտնվել, ասում է փորձագետը և հավելում.«Իհարկե, Սարսանգը, տարածքային առումով, գտնվում է հայկական վերահսկողության տարածքում, բայց ջրամբարը սնուցող գետերը սկիզբ են առնում Քարվաճառից, որն օրվա իշխանությունների նախաձեռնությամբ, ուղղակի, նվիրաբերվեց թշնամիներին։ Հետևաբար, Ջրամբարի ջրազրկման խնդիրը կապված է այն սնուցող աղբյուրների հետ»։
Անվտանգային հարցերով մասնագետը հավելում է՝ տեղին է նշել, որ պատերազմից հետո ադրբեջանական կողմի վերահսկողության տակ են անցել Արցախում կառուցված ՀԷԿ-երի զգալի մասը. «Սա, արդեն իսկ, լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջացման պատճառ դարձավ Արցախում։ Ի դեպ, չի բացառվում նաև, որ ադրբեջանական կողմը ոչ միայն խափանի Արցախի էներգակիրների աշխատանքը (ինչն էլ բարեհաջող կերպով անում է), այլև թունավորի ջուրը, մանավանդ, որ նման դեպքեր, նախկինում, արդեն գրանցվել են՝ թե՛ Խորհրդային միության տարիներին, թե՛ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում։ Պատճառն այն է, որ Արցախը սնուցող գետերի ակունքները սկիզբ են առնում թշնամուն նվիրաբերած Քարվաճառից»,- նկատում է Մանվելյանը:
Ամփոփելով զրույցը, Արմեն Մանվելյանը նկատում է՝ ջրազրկված Սարսանգը կրկնակի աղետ է ստեղծելու Արցախում՝ թե՛ խմելու ջրի բացակայության, թե՛ էլեկտոէներգիայի ընդհատման առումով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.