Последние новости

«Ժողովուրդ». ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՈՒՇԱԳՐԱՎ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՍՏԵՂԾՎԵԼ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է ստեղծվել։ Բանն այն է, որ կալանավորներն այնքան շատ են, որ նրանց դատարան ուղեկցող ոստիկանները չեն հասցնում նրանց բերել դատարան։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանը հասել է այնտեղ, որ անգամ Հակակոռուպցիոն դատարանի դատավորներն են դիմում ոստիկանության ուղեկցող խմբի հրամանատարին՝ խնդրելով լուծում տալ իրավիճակին, քանի որ, կալանավորներին դատարան չբերելով, նիստերն են հետաձգվում»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ