Последние новости

Ո՞Վ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՈՂԵՐԸ

«Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել, ապրում եք երջանիկ Պրահայում։ Այ, ձեր հեռանալով՝ էդ հողը հանձնել եք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Զարգացնելով այդ թեման՝ Փաշինյանը, բացի ամենից, նշեց. «Մենք, էդ հողերը, որ ասում եք՝ հանձնել ենք, 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա, ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծվում մեր բանակի համար, մեր պետության համար, քանի՞ կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորը հավելյալ աշխատավարձ ստանա. համարյա՝ ոչ մի բան...»։

Իհարկե, հայկական Սփյուռքի ներկայացուցիչներին հասցեագրված այդպիսի մեղադրանքները մի տեսակ շատ ներդաշնակորեն տեղավորվում են Հայաստանի և արտասահմանում հայ համայնքների միջև պառակտում մտցնելու տրամաբանության մեջ։ Դրանք համահունչ են թուրք-ադրբեջանական այն թեզին, թե հայկական Սփյուռքը խոչընդոտ է Անկարայի և Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորման համար։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Խոսքը հողերի մասին է, որոնց հանձնմանը հեռացած և «դրսում երջանիկ ապրող հայերը», նույնիսկ Փաշինյանի վարկածով, որևէ առնչություն ունենալ չէին կարող։ Ահավասիկ, օրինակ, ո՞ւմ կարող են հասցեագրած լինել Փաշինյանի դժգոհությունները Շուռնուխ գյուղի մի մասի հանձնման վերաբերյալ։

2021 թվականի հունվարի սկզբին գյուղի մի մասը, ինչպես հայտնի է, Հայաստանի կողմից հանձնվեց ադրբեջանական կողմի վերահսկողությանը։ Դա տեղի ունեցավ առանց որևէ փաստաթղթային հիմնավորման, համաձայն որի կարող էր ճշգրտվել հայ-ադրբեջանական սահմանն այդ շրջանում։ Երևանը պարզապես նվիրեց գյուղի մի մասը, որին հավակնում էր Բաքուն։ Ընդ որում շուռնուխցիների 12 տուն մնաց ադրբեջանական կողմի վերահսկողությանն անցած տարածքում։ Որոշվեց վերաբնակեցնել մարդկանց և նրանց համար նոր տներ կառուցել արդեն գյուղի հայկական մասում։

Այսօր Փաշինյանը հարցնում է, թե իբր՝ քանի՞ մարդ է ապրել հանձնված տարածքներում։ Նա հարցնում է, իհարկե, ոչ Շուռնուխի մասին, բայց սա նույնպես նվիրած տարածք է, որտեղ տասնյակ մարդիկ են ապրել, ավելացված արժեք ստեղծել, հարկեր գեներացրել։ Իսկ ո՞վ հանձնեց գյուղի մի մասը։ Դե, ի վերջո՝ բնավ ոչ Սփյուռքը…

Արդեն ավելի քան երկու տարի շարունակ Հայաստանի կառավարությունը չի կարողանում մի քանի տուն կառուցել իր իսկ (կառավարության) որոշմամբ տեղահանված շուռնուխցիների համար։ Մշտապես հետաձգվում են շինարարության ժամկետները, մշտապես գտնվում են ձգձգման «արդարացումներ»։ Այստեղ հիշենք Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկը, որը պնդում էր, թե այս պահին երկրում 55 հազար բնակարան է կառուցվում։ Այդպիսի մասշտաբային շինարարության խորապատկերին շուռնուխցիների բնակարանային խնդիրների չլուծված լինելն ուղղակի ծաղր է։

Շուռնուխի բնակիչների նկատմամբ կառավարության այս վերաբերմունքի պարագայում, որոնց տները նվիրել են թշնամուն, իսկ նորերը մինչ օրս այդպես էլ չեն կառուցել, նրանք (շուռնուխցիները) պոտենցիալ հայկական սփյուռք են։ Վաղը նրանց էլ Նիկոլ Փաշինյանը կկշտամբի, թե բնավ ոչ ինքը, այլ նրանք են հանձնել հողերը՝ մշտական բնակության տեղափոխվելով հարմարավետ վայրեր։

Պրահայում նույն այդ հանդիպման ժամանակ Փաշինյանը կոչ արեց դադարել հեռվից սիրել Հայրենիքը։ Իսկ ինչպե՞ս է առաջարկվում սիրել, եթե Հայրենիքում խլում են Հայրենիքը։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ