Последние новости

Ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ է տեղափոխվել 2 ծանր հիվանդ

Կասեցվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից դեղորայքի մատակարարումը Արցախ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

«Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ Արցախի առողջապահության նախարարության ենթակա բոլոր բուժհաստատություններում կրկին դադարեցվել են պլանային վիրահատությունները, որոնք մասնակիորեն վերականգնվել էին շաբաթներ առաջ»,–հայտնում են գերատեսչությունից:

Տեղեկացվում է, որ ապրիլի 29-ից հետո ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով Արցախից ՀՀ մասնագիտացված բուժհաստատություններ է տեղափոխվել 2 ծանր հիվանդ, իսկ 30 հիվանդ սպասում է շտապ տեղափոխման: Նշվում է, որ հիվանդների տեղափոխում չի իրականացվում, գնալով այդ խնդիրը հրատապ է դառնում:

Արդեն հայտնել էինք, որ ապրիլի 29-ից դադարել են Արցախից Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բուժառուների տեղափոխումը ՀՀ բուժհաստատություններ, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը դեպի Արցախ:

Պատճառը ադրբեջանական կողմից հարուցված հերթական խոչընդոտն է, քանի որ Շուշիի մոտ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի ուժային մարմինների ներկայացուցիչները պահանջել են Կարմիր Խաչի վարորդների ու տեղափոխվող բուժառուների անձնագրային և մեքենաների ստուգումներ իրականացնել, ինչը նախկինում չէր իրականացվում և հակասում է միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին:

Նշենք, որ այսօր ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Sputnik Արմենիային հայտնեց, որ Ադրբեջանի` նոր անցակետ տեղադրելուց հետո իրենք երկու անգամ կատարել են տեղաշարժեր։ Մեկը ապրիլի 28-ին է եղել` տեղափոխել ենք 13 բուժառու, մյուսը` ապրիլի 29-ին, այդ օրը տեղափոխել ենք ևս 16 բուժառու։ Սակայն այս երկու գործողությունից հետո որոշակի հստակեցումների և շտկումների կարիք եղավ, որն այս պահին դեռևս քննարկումներ մեջ է։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ