Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԵԶ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ «ԱՊԱՍՓՅՈՒՌՔԱՑՆՈՒՄ» Է
Հայ ազգի ինստիտուցիոնալ ապամոնտաժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանը մեզ հետևողականորեն «ապասփյուռքացնում» է։
1. Նիկոլը վերացրեց Սերժ Սարգսյանի օրոք ստեղծված Սփյուռքի նախարարությունն ու իրեն սպասարկող, իր «արժեհամակարգին» համապատասխան հանձնակատար նշանակեց:
2. «Նախկին-ներկա, սև-սպիտակ» քաղաքական տարանջատումները 2018-ից սկսած տարածեցին նաև սփյուռքի վրա:
3. Հայկական դեսպանատները սկսեցին ոչ թե միավորել սփյուռքն ազգային օրակարգի շուրջ, այլ բզկտել գաղթօջախները՝ Նիկոլի նկատմամբ լոյալության չափանիշով։
4. Սփյուռքահան մի շարք գործիչների մուտքը Հայաստան արգելեցին։
5. Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ազգային գերակա օրակարգերը սկսեցին շարունակաբար փոխարինել այլ, քաղաքական նշանակություն չունեցող «հումանիտար-մշակութային» հարցերով։
6. Փաշինյանը բաց տեքստով սկսեց հակադրել Հայաստանի Հանրապետությունը Սփյուռքին, մանիպուլացնելով պետություն ունենալ-չունենալու հեռանկարը։
7. Այս ամենը նաև լեզու դրեց հայ ազգային օրակարգից ցնցումների մեջ ընկնող գործիչների և շրջանակների բերանը՝ Բրայզայի, Չավուշօղլուի և այլոց հայտարարությունները։
8. 44-օրյա պատերազմի ընթացքում Սփյուռքի կողմից ցուցաբերած հսկայական ֆինանսական աջակցության օգտագործման ոչթափանցիկությունն ու փաստացի յուրացումն իշխանությունների կողմից խոշոր հարված էին Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարոյահոգեբանական հարթությանը (Զարեհ Սինանյանի գլխին վերջերս թափված «շան լափը» վկա)։
9. Սփյուռքի ներսում Նիկոլը վարում է ազգային ներուժը ջլատելու քաղաքականություն՝ հակադրելով ավանդական և նոր սփյուռքերը։
ՀԳ. Դեռևս 2008-ին Սերժ Սարգսյանը բանաձևել էր, որ «Հայաստանը մի պետություն է առանց Սփյուռքի և բոլորովին այլ պետություն` Սփյուռքով»։
Սա հասկանալով փաստում ենք, որ թուլացնելով հայկական Սփյուռքը և իր կապը Մայր Հայաստանի հետ, մեզ ապասփյուռքացնում են։
Ու դա անում են Հայաստանի Հանրապետությանը աշխարհաքաղաքական կառլիկ սարքելու համար։
Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-29 19:43
По данным Hayastan.news, задержан брат «Авшарского Араика», Араика Григоряна.
-
2025-05-29 19:38
Полная остановка производственного процесса на ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» более чем на 10 дней в январе-феврале 2025 года стала препятствием для осуществления хозяйственной деятельности компании из-за незаконных и противоправных действий ряда лиц. В ответ на это ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» требует от своих 8 бывших сотрудников 5 миллиардов, сообщил Hraparak.am руководитель пресс-службы ЗАО «Зангезурский медно-молибденовый комбинат» Араик Маргарян.
-
2025-05-29 19:36
В Баку продолжается фейковый судебный процесс над пленным руководством Нагорно-Карабахской Республики.
-
2025-05-29 19:32
Министр обороны Армении Сурен Папикян прокомментировал информацию о стрельбе ВС Азербайджана по селу Хознавар в Сюникской области.