Последние новости

«Հրապարակ». «ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԻՐ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ ՔՈՂԱՐԿԵԼ ՓՈՔՐԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցությունից մի խումբ, մեր տեղեկություններով, պատրաստվում է մայիսի 20-ին ուղևորվել Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնք՝ մասնակցելու ՀՅԴ-ի «Կամավորական շարժում» ՀԿ-ի կազմակերպած հանրահավաքին:

Նշենք, որ կազմակերպիչը ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն է։ Բանն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը դեմքը փրկելու խնդիր ունի։ Չնայած Արցախի շուրջ զարգացումները մոտենում են կուլմինացիային, սակայն նրանք չեն պատրաստվում վերսկսել դիմադրության շարժումը:

Մեր աղբյուրները տարբեր պատճառներ են հայտնում: Մեկն այն է, որ ասպարեզը հանձնում են իրենց պայքարը ծաղրողներին կամ քննադատողներին, թե իրենք մենաշնորհել են փողոցը։ Բայց «Հայաստան» դաշինքը փորձում է իր պասիվությունը քողարկել փոքրիկ գործողություններով, ասենք` մարզեր են այցելում, բողոքի փոքրիկ ակցիաներին են մասնակցում, Իշխան Սաղաթելյանն ու մյուսները պարբերաբար հայտարարում են, որ ժողովրդին պետք է ապստամբության պատրաստել, ասում են` պայքարը չի ավարտվել: Իսկ ՀՀԿ-ական թիմն ու «Պատիվ ունեմ» դաշինքն ավելի պասիվ են»։

Aysor.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ