Զախարովա․ Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 19-ին Մոսկվայում
Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։
Նախատեսվում է նաև Միրզոյան - Բայրամով երկկողմ հանդիպում։
«Մոսկվան ակնկալում է, որ քննարկումները կնպաստեն հայ-ադրբեջանական գործընթացի առաջխաղացմանը և վիճելի հարցերի լուծմանը»,– ասել է Մարիա Զախարովան:
Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևեցին մինչև մայիսի 4-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 11:40
Генпрокуратура Армении намерена отобрать у правительства Нагорного Карабаха здание представительства НК в Ереване.
-
2025-07-16 11:38
В Армении в результате сильного ветра вечером 15 июля зафиксировали 10 чрезвычайных происшествий. Об этом сообщает Спасательная служба МВД.
-
2025-07-16 11:38
Министр окружающей среды Армении Акоп Симидян освобожден от занимаемой должности. Соответствующий указ подписал президент Армении.
-
2025-07-16 11:15
Президент Азербайджана Ильхам Алиев не слишком заинтересован в установлении мира с Арменией. Мир между сторонами может быть достигнут лишь путём внешнего давления на Азербайджан.