Последние новости

Բերդաշենի գյուղապետ․ Գյուղացիներից մոտ 300 մետր հեռավորության վրա են հնչել կրակոցները

Արցախի Հանրապետության Բերդաշեն համայնքում երեկ՝ մայիսի 18-ին, քաղաքացիական անձանց ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցներից հետո գյուղացիները վերսկսել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերդաշենի գյուղապետ Գեորգի Պողոսյանը։

«Գյուղացիներն այդ ժամանակ գարնանացանի աշխատանքներ էին իրականացնում, իրենցից մոտ 300 մետր հեռավորության վրա են հնչել կրակոցները, մեզ համար շատ լսելի և տեսանելի է եղել կատարվածը։ Կարճ ժամանակով դադարեցրել ենք աշխատանքները և տեղեկացրել ռուս խաղաղապահներին»,- ասաց Գեորգի Պողոսյանը։

Գյուղապետի խոսքով՝ կրակոցների հետևանքով գյուղացիները վնասներ չեն կրել։ Ադրբեջանցիները նախկինում նույնպես թիրախավորվել են գյուղը։

«Այժմ մեր աշխատանքները շարունակվում են։ Սա էլ հերթական սադրանքն էր, մենք արդեն սովորել ենք դրանց, չենք պատրաստվում հրաժարվել մեր գյուղատնտեսական աշխատանքներից»,- ընդգծեց Պողոսյանը։

Ավելի վաղ Պաշտպանության բանակը հայտնել էր, որ մայիսի 18-ին Բերդաշեն գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց և ՀԱՆ-17 նռնականետից Կաշենի հանքավայրի ուղղությամբ։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ