ԿԱՆԽԵԼՈՒ ԵՆՔ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ․ ԿՈՌՆԻՁՈՐԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵՐՁԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
2023 թ. մայիսի 20-ին Կոռնիձորում կայացած հանրահավաքի մասնակիցները ուղերձ են հղել։
«Մենք՝ Արցախի և արցախահայության զորակցության հանրահավաքի մասնակիցներս հայտարարում ենք, որ՝
- հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ.
- հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար.
- Արցախի ազատության և ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի.
- Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումը և գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է.
- Հայաստանի որևէ իշխանության յուրաքանչյուր գործողություն, որը կասկածի տակ կդնի Արցախում անցկացված հանրաքվեների արդյունքները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու դրա անքակտելի մասը կազմող անկախության հռդակագիրը, ի սկզբանե առ ոչինչ են.
- Կանխելու ենք խաղաղության անվան տակ կենսական զիջումներ պարտադրող կապիտուլյացիոն պայմանագրի ընդունումը, չենք հանդուրժելու առանց ժողովրդի անմիջական մասնակցության որևէ համաձայնության կայացում.
- Իրական և երաշխավորված խաղաղություն կարող է լինել, եթե այն հաստատված է արդարության ու ճշմարտության վրա։ Չի կարող լինել խաղաղություն, քանի դեռ գերված է Հադրութն ու Շուշին, քանի դեռ շրջափակված է Արցախը, վտանգված է արցախահայության ազատ ապրելու իրավունքը.
- Մեր պայքարը շարունակական է՝ հարկ եղած դեպքում մենք պատրաստ ենք մեկ մարդու պես զինվորագրվել և պաշտպանել մեր հայրենիքը։ Ստեղծված իրավիճակում ինքնակազմակերպմամբ պաշտպանության և անվտանգության հրատապ խնդիրների լուծումը այլընտրանք չունի.
- Որպես արժանապատիվ և հայրենատեր հայեր մենք վճռական ենք ու տեր ենք Արցախին։ Մենք բոլորս արցախցի ենք և ունենք կամք ազատագրելու Արցախը շրջափակումից, վերականգնելու Արցախի տարածքային ամբողջականությունը։
Արցախը եղել ու շարունակելու է լինել հայկական։
Կեցցե Արցախը, Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը», - ասվում է ուղերձում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-20 11:08
Ученые из Университетов Аалто и Оулу в Финляндии установили, что связанные с недосыпом изменения в мозге могут сохраняться до 15 дней. При этом более долгий сон в выходные не помогает полностью их устранить. Результаты опубликованы в журнале Plos Biology (PBio).
-
2024-11-20 11:04
Пашинян оповестил общественность через Facebook: Главой МВД будет назначена Арпине Саркисян
-
2024-11-20 11:01
Заседание правящей партии "Гражданский договор" во вторник ознаменовалось скандалом, пишет газета "Жоговурд".
-
2024-11-20 10:59
Посол Азербайджана во Франции был вызван в Министерство Европы и иностранных дел. Об этом говорится в пресс-релизе МИД Франции