Արցախում դադարեցվում են արտահերթ ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր քննարկումները
Արցախի Հանրապետությունում կառավարումը կարող է իրականացվել բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված մարմինների միջոցով, այսօր հղած իր ուղերձում նշել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Նա վերահաստատել է՝ պատրաստ է բոլոր խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցության, սակայն ճգնաժամային պայմաններում որոշակի քայլեր է նախատեսել։
«Այսպիսի ճգնաժամային ծանր պայմաններում դադարեցնում եմ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջ բոլոր տեսակի քննարկումները, ինչպես նաև՝ վերջին օրերին Ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկված վստահության հանրաքվե կազմակերպելու շուրջ մտքերի փոխանակումները: Հորդորում եմ վերջ տալ ներքաղաքական այդօրինակ գործընթացներին, որոնք կարող են վտանգել մեր երկրի ներքին կյանքի կայունությունը, կրկին ձևավորել ճամբարներ, ինչը մերօրյա պայմաններում անընդունելի է»,- նշել է Արայիկ Հարությունյանը։
Արցախի նախագահը միաժամանակ վերահաստատել է 2020թ. դեկտեմբերին հնչեցրած հայտարարությունը՝ «բարենպաստ պայմանների առկայության առաջին իսկ դեպքում հրաժարական տալու և նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու մասին», որին ինքը չի մասնակցելու:
Արայիկ Հարությունյանը հաջորդիվ հայտարարել է նաև, որ սահմանափակելու է հավաքների ազատությունը․
«Սահմանափակելու եմ հավաքների ազատությունը: Անընդունելի եմ համարում հատկապես այսպիսի վտանգների պայմաններում, առանց քաղաքական հավասարակշռման, առանց Արցախի ժողովրդի համար հետևանքներն ու մեր երկրի շահերի վրա ազդեցությունը լիարժեք գնահատելու՝ այս կամ այն քաղաքական ուժի կամ խմբի կողմից գործողությունները՝ ուղղված Արցախի անվտանգության հարցում կարևոր նշանակություն ունեցող սուբյեկտների դեմ: Պետական մարմինները գործում են անկաշկանդ, ղեկավարվում են բացառապես Արցախի Հանրապետության ժողովրդի շահերով և, նման հայտարարությունների, կոչերի անհրաժեշտության դեպքում, պատրաստ են ստանձնել այդ պատասխանատվությունը»։
Արայիկ Հարությունյանն Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնարարել է նաև ուժեղացնել հասարակական անվտանգության պահպանությանն ուղղված ջանքերը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-13 11:50
На Общественном (на самом деле – государственном) телевидении Армении косяком идет пропаганда и реабилитация нацизма. Уже ясно, что это не случайность, а тренд. Важно понять, что за этим стоит, чего добивается власть.
-
2025-05-13 11:48
Турецкая сторона не располагает данными о планах президента США Дональда Трампа приехать в Стамбул, на возможные переговоры РФ и Украины 15 мая, сообщил РИА Новости дипломатический источник.
-
2025-05-13 11:45
В рамках осуществленного Антикоррупционным комитетом производства установлено, что руководитель и заместитель руководителя соответствующего отдела муниципалитета общины Варденис Гегаркуникской области Республики Армения, используя свои должностные полномочия в интересах взяткодателей, получили взятку от директора компании, осуществляющей технический контроль, и сотрудника этой же компании.
-
2025-05-13 11:41
Комиссия США по международной религиозной свободе (USCIRF) 5 июня проведет виртуальные слушания по ситуации в Азербайджане, в ходе которых также будет затронут вопрос уничтожения армянского культурного наследия, говорится в сообщении USCIRF.