Последние новости

ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։

«Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով, ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ԻՍԿ Ո՞ՒՄ Է ԴԻՄՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԸ։ Ըստ տրամաբանության, նրա արդար զայրույթի առաջին և հիմնական հասցեատերը պետք է լիներ իր իսկ պետը։ Այն պետը, որը դեռևս 2021 թվականին նախընտրական քարոզարշավի ժամանակ առաջարկում էր հայ ռազմագերիներին համբերել ևս մի քանի ամիս։ Այն պետը, որը նույն քարոզարշավի ժամանակ ամենայն լրջությամբ առաջարկում էր փոխանակել իր որդուն ադրբեջանական բանտերում խոշտանգումների ենթարկվող հայ ռազմագերիների հետ։ Վերջապես, այն պետը, որը երկու շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Բրյուսելում քննարկում էր երկու կողմերի «մոլորված» և ձերբակալված զինվորականների փոխանակման հարցը Բաքվի և Երևանի միջև։ Մարուքյանը թող ավելի լավ է հենց Փաշինյանին հարցնի, թե ինչո՞ւ է այնպես ստացվում, որ հայ ռազմագերիների թիվն ավելանում է՝ պակասելու փոխարեն։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսելյան վերջին հանդիպումից հետո՝ Եվրախորհրդի ղեկավարի միջնորդությամբ, վերջինս խոսեց այն մասին, թե հատկապես ինչ է քննարկվել բանակցությունների ընթացքում: Շառլ Միշելի խոսքերից առավել աղմկահարույցն այն էր, որ կողմերը սկզբունքորեն համաձայնել են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր և Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքների շրջանակներում: Այս թեման գործնականում շեղեց հասարակության ուշադրությունը բրյուսելյան հանդիպման արդյունքներով Միշելի հնչեցրած մեկ այլ հարցից։ Այն է՝ իր հայտարարության մեջ Եվրախորհրդի ղեկավարն ընդգծեց նաև, որ առաջիկա շաբաթների ընթացքում ավելի շատ ձերբակալված անձինք ազատ կարձակվեն։ «Ձեռք է բերվել ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Ես նաև ընդգծել եմ փոխըմբռնման պահպանման անհրաժեշտությունը այն հարցի շուրջ, որ զինվորները, որ պարզապես մոլորվել ու անցել են մյուս կողմը, նախկինի պես ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- ընդգծեց Շառլ Միշելը։

Մեկ շաբաթ անց իր ասուլիսում Փաշինյանը հայտարարեց, որ տվյալ պահին Հայաստանում մոլորված ադրբեջանցիներ չկան։ «Բոլոր ադրբեջանցիները, ովքեր այս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ որոշել են և հատել են Հայաստանի հետ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք, ցանկացած ադրբեջանցի, ով մոլորված լինելու հետևանքով կհայտնվի ՀՀ-ում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին։ Բայց այս պահի դրությամբ մոլորված լինելու հետևանքով Հայաստանի Հանրապետությունում հայտնված ադրբեջանցիներ չկան»,- ասաց Փաշինյանը։

Մինչդեռ Ադրբեջանի տարածքում էլ չկան մոլորված հայ զինծառայողներ, ինչի մասին Շառլ Միշելի հայտարարությանն ի պատասխան հաղորդեց միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը: Չի կարելի «մոլորված» անվանել նաև Հայաստանի սահմանը վերջերս հատած ադրբեջանցիներին։ Նշենք, որ խոսքը մոտ մեկ ամիս առաջ Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների մասին է, որոնցից մեկը մեր տարածքում սպանել է Հայաստանի քաղաքացու։

Այլ կերպ ասած, մոլորվածներ և ձերբակալվածներ երկու կողմից էլ չկան։ Հայաստանում ձերբակալվել են դիվերսանտներ, որոնց ադրբեջանական կողմը ներկայացնում է իբրև մոլորվածներ, իսկ Ադրբեջանում... Մայիսի 26-ին ադրբեջանական կողմը հայտարարում է, թե իր սահմանապահ ծառայության կողմից ձերբակալվել են երկու հայ իբր դիվերսանտներ: Հայկական կողմը հերքում է դա, ընդ որում հերքում է ապատեղեկատվությունը համապատասխան ապացույցներով, որ երկու հայ զինծառայողներն առևանգվել են ադրբեջանցիների կողմից: Ըստ էության, Բաքուն դրանով փորձում է հավասարեցնել կողմերի դիրքերն այդ հարցում։ Իբր, եթե Երևանը պնդում է, որ Հայաստանում ձերբակալված երկու ադրբեջանցիները դիվերսանտներ են, այլ ոչ թե մոլորվածներ, ապա կարելի է առևանգել հայ զինվորներին և նրանց էլ ներկայացնել իբրև դիվերսանտ։ Եվ, բնականաբար, փոխանակել երկուսին երկուսի հետ:

Միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս մենք ականատես դառնանք այդպիսի կեղծ համահավասար փոխանակման։ Առևանգված հայ զինծառայողների փոխանակմանը ադրբեջանցի դիվերսանտների և մարդասպանների հետ։ Եվ այդ մեթոդով, դատելով ամենից, ադրբեջանական կողմը այսուհետ էլ կշարունակի վերադարձնել Հայաստանում ձերբակալված իր հանցագործներին։ Իսկ ինչպե՞ս կարձագանքի Երևանը։ Մարուքյանին, որը հեծեծում է այն առնչությամբ, որ ադրբեջանական բանտերում հայ գերիների թիվը պակասելու փոխարեն ավելանում է, չէր խանգարի տալ այդ հարցը իր պետին։ Այն պետին, որը 2021-ի ամռանը կոչ էր անում հայ ռազմագերիներին մի քիչ էլ համբերել։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ