Թուրքիայի սահման տանող Արմավիրի Լուսագյուղի մոտ նոր կամուրջ կկառուցվի
Արմավիրի մարզի Լուսագյուղ բնակավայրի մոտ գտնվող հին կամրջի փոխարեն նորը կկառուցվի։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ կամուրջն ամբողջովին կազմալուծվել է, վթարավտանգ դարձել։ Կամուրջը գտնվում է Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 11+400 հատվածում։
Որոշում է կայացվել տեղադրել կամրջի հիմքերը, այնուհետև երկաթբետոնե սալերը։ Կկատարվեն նաև նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Տրանսպորտային օբյեկտը կառուցվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Նշվում է, որ կնորոգվի նաև կազմատված և նոր կառուցվող տրանսպորտային օբյեկտը շրջանցող զուգահեռ կամուրջը, որտեղով այս պահին ապահովվում է երթևեկությունը։
Հիմնադրամից հիշեցնում են, որ շրջանցիկ կամրջով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն քաշը 7 տոննա է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 15:05
Очередное нападение совершено на сотрудников службы ЗАО "Скорая помощь" в центре Еревана. Об этом пресс-секретарь мэра Еревана Айк Костанян сообщил в соцсети.
-
2025-05-30 15:03
Армения и Великобритания подписали программу оборонного сотрудничества на 2025–2026 годы, сообщает пресс-служба армянского Минобороны. Представители оборонных ведомств стран провели консультации 29 мая в Ереване.
-
2025-05-30 15:00
Предстоятель Сюникской епархии Армянской Апостольской Церкви Макар Акопян прокомментировал заявление Никола Пашиняна.
-
2025-05-30 14:58
В ходе судебного процесса над бывшим председателем Комитета по госдоходам Армении Гагиком Хачатряном прокурор Геворг Саркисян подал ходатайство об отводе судьи якобы за предвзятое отношение.