ԱՄՆ-ի տարօրինակ հայտարարությունը. Պետդեպը ողջունել է Ալիևի խոսքերը «համաներման» մասին
ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։ Այս մասին նշված է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը:
Նշենք, որ Ալիևը մայիսի 28-ին Ղարաբաղի իշխանություններից պահանջել է ցրել խորհրդարանը, իսկ պաշտոնյաներին՝ լքել իրենց պաշտոնները։ Նա շեշտել էր, որ միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ:
Ալիևի սպառնալիքները, սակայն, չեն խանգարել Պետդեպարտամենտի պաշտոնյային ասել, որ նա ուրախ է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակությունը:
«Ինչպես ասել է պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղությունը հասանելի է», - հավելել Է Միլլերը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթ Քիշնևում կհանդիպեն եվրոպացի գործընկերների հետ։ Վաշինգտոնում հույս ունեն, որ դա արդյունավետ քայլ կլինի հարցերը բանակցային, այլ ոչ թե բռնության ճանապարհով լուծելու համար:
«Ագրեսիվ հռետորաբանությունը կարող է միայն հավերժացնել անցյալի բռնությունը. կառուցողական երկխոսությունը ՝ ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս: Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ երկու կողմերի ջանքերին»- հայտարարել Է Միլլերը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առնվազն անհասկանալի են: Նրա խոսքով՝ Բաքուն ու միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն այդ հայտարարությունները։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-02 19:46
Первого июля Нацсобрание Армении по инициативе правительства созвало внеочередную сессию. В повестку дня включено в общей сложности 22 вопроса. Один из вопросов повестки — дополнения в законы РА «Об органе по регулированию общественных услуг» и «Об энергетике». Они предназначены для назначения государственного управляющего компанией «ЭСА», принадлежащей президенту «Ташир групп» Самвелу Карапетяну (арестован 19 июня по обвинению в публичных призывах к захвату власти после поддержки ААЦ на фоне нападок властей).
-
2025-07-02 19:39
Комиссия по внешним отношениям Палаты представителей Бельгии 2 июля одобрила резолюцию по ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе.
-
2025-07-02 19:38
Правительство Армении 8 месяцев не может выбрать замминистра по линии энергетики (в министерстве территориального управления и инфраструктур – ред), но при этом хочет найти целый управленческий штат для "Электросетей Армении". Об этом заявил в видеообращении на своей официальной странице в соцсети вице-президент группы компаний "Ташир" Нарек Карапетян.
-
2025-07-02 19:09
Мотивом убийств, в которых обвиняются задержанные в Екатеринбурге уроженцы Азербайджана, стал конфликт из-за раздела сфер влияния в бизнесе. Об этом ТАСС сообщила официальный представитель СК РФ Светлана Петренко.