5G ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ՝ ՎԻՎԱ-ՄՏՍ-Ն ԸՆԴԼԱՅՆՈՒՄ ԵՎ ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է ԱՄԲՈՂՋ ԲՋՋԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը, հաղորդում է Վիվա–ՄՏՍ ընկերության մամուլի ծառայությունը:
Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան:
Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին::
Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և թե՛ շուկայի մասնաբաժնի առումով՝ առհասարակ: 2023թ. առաջին եռամսյակի դրությամբ մեկ բաժանորդին բաժին ընկնող զանգի տևողության առումով ևս Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է (MOU): 2022թ. առաջին եռամսյակի համեմատությամբ զգալիորեն աճել է նաև ամսական կտրվածքով մեկ բաժանորդի կողմից սպառված բջջային ինտերնետի (բջջային հեռախոսով) ծավալը (39%): Մեծ պահանջարկ են վայելում Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրվող թվային ծառայությունները, ներառյալ բազմապիսի հավելվածները՝ նախատեսված ֆինանսների կառավարման, ժամանցի, կրթության, առողջ ապրելակերպի համար:
«Վերջերս առաջինը Հայաստանում գործարկեցինք 5G ցանց՝ որպես թվայնացման կարևոր նախապայման: Միևնույն ժամանակ՝ մեզ համար շարունակում է ռազմավարական կարևորություն ներկայացնել 3G/4G ցանցերի զարգացումը, նոր կայանների տեղադրումը հատկապես մարզերում, ներառյալ՝ սահմանամերձ բնակավայրերում: Այս աշխատանքները ներառում են ցանցերի թե՛ ընդլայնում և թե՛ հզորությունների ավելացում: Նոր կայանների գործարկումը թույլ է տալիս ավելացնել ցանցի թողունակությունը, բարելավել ինտերնետ հասանելիության ծառայությունների որակն ու արագությունը, ինչպես նաև էլ ավելի բարձրացնել ձայնային ծառայությունների որակը», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
«Վստահ եմ, որ մեր փորձառությունն ու բարձրորակ ծառայություններ մատուցելու ունակությունը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ավելի կամրապնդեն մեր դիրքերը ՏՀՏ ոլորտում՝ խթանելով երկրում նոր հնարավորությունների ստեղծումը և նպաստելով նորարարությունների կիրառմանն ու տնտեսական աճին», - նշել է Ավետիսյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ունի ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող 13 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային մեթոդ՝ արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Այլընտրանքային էներգիայի օգտագործումը ոչ միայն ստեղծում է մրցակցային առավելություն, այլև հնարավորություն ընձեռում նպաստել արդի բնապահպանական խնդիրների լուծմանը:
Վիվա-ՄՏՍ-ի կողմից այլընտրանքային էներգիայի օգտագործումը բնական ռեսուրսների կառավարման ոլորտում ընկերության պատասխանատու մոտեցման ցայտուն օրինակ է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 16:48
Международный поезд Ереван-Батуми-Ереван компании «Южно-Кавказская железная дорога» начнет курсировать с 14 июня. Договоренность об этом была достигнута по итогам совещания между представителями ЮКЖД и компании «Грузинская железная дорога» (ГЖД), прошедшей в Ереване 20 мая.
-
2025-05-20 09:59
"Сегодня Республика Южная Осетия отмечает 33-летнюю годовщину расстрела беженцев на Зарской дороге, ставшего одним из самых кровавых эпизодов геноцида осетинского народа в 1989-92 годов, - говорится в обращении "Джавахкской диаспоры России".
-
2025-05-20 09:47
Общественная организация ДИАЛОГ подписала соглашение о сотрудничестве с независимой академической платформой MONUMENT WATCH, занимающейся мониторингом и научным описанием состояния культурного наследия Арцаха. Документ был подписан председателем Организации ДИАЛОГ Юрием Навояном и руководителем платформы MONUMENT WATCH, заведующим кафедрой культурологии Ереванского государственного университета, доктором исторических наук, профессором Гамлетом Петросяном.
-
2025-05-20 09:26
Факт в том, что процесс сдачи Арцаха Азербайджану начался именно на европейском «треке», игра здесь, конечно, была очень многослойной, и таковой остается, пожалуй, по сей день, написал в своем ТГ-канале Акоп Бадалян, отметив, что в любом случае ответственность несет Армения, если что-то происходит с Арменией и Арцахом. «Если в целом оценивать инициативу «Европейское политическое сообщество», то для Армении она, пожалуй, навсегда останется «главным треком» сдачи Арцаха Азербайджану.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: