Последние новости

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՋԱՏԱԳՈՎՆԵՐՆ ՈՒ ՀԱԿԱՌԱԿՈՐԴՆԵՐԸ

Չէր հասցրել Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը հայտարարել, թե «ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան», երբ ՀՀ նորաթուխ օմբուդսմեն Անահիտ Մանասյանն առաջարկեց այդ թեմայի շուրջ անցկացնել «առարկայական հանրային քննարկումներ»:

Մանասյանը գրեթե նոտա առ նոտա կրկնում է այն երգերը, որ ժամանակին հնչեցնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի այժմ արդեն նախկին նախարար Զարուհի Բաթոյանը, և որոնց էությունն այն էր, թե այդ փաստաթղթի վավերացմանը դեմ արտահայտվող փորձագետները պարզապես չեն կարդացել այն։ Իսկ եթե կարդային, ապա կհասկանային. խոսքը բացառապես կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման մասին է, համարում է նաև Մանասյանը։

«Պետք է բովանդակային քննարկում անցկացնել` հանելով ապատեղեկատվության շղարշը։ Մեզ կարևոր է հասկանալ, թե ինչ գործիքներ է տալիս Ստամբուլյան կոնվենցիան և ինչ նպատակի է ուղղված», -հայտարարեց Անահիտ Մանասյանը, հավելելով, թե շատ դեպքերում, այդ թվում՝ կոնվենցիայի վերաբերյալ, մարդիկ ոչ հավաստի տեղեկություններ են ստանում, ուստի քննարկումներն ընթանում են ոչ բովանդակալի հունով։ Իսկ այն հարցին, թե կո՞ղմ է արդյոք այդ փաստաթղթի վավերացմանը, օմբուդսմենը պատասխանեց, որ կողմ է պատշաճ իրավական գործիքակազմի կիրառմանը:

Կրկին նույն երգը՝ ակնհայտ շեշտադրմամբ, թե իբր՝ այդ կասկածելի կոնվենցիայի հակառակորդները կա՛մ չեն կարդացել, կա՛մ չեն հասկացել այն, իսկ չհասկանալով՝ տիրաժավորում են ոչ հավաստի տեղեկություններ և ապատեղեկացնում, այն էլ՝ շղարշավորված։

Ընդ որում տարօրինակ է, որ քարոզելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման օգտին՝ դրա ջատագովները Հայաստանում, չգիտես ինչու, առաջարկում են ազատվել «ապատեղեկատվության շղարշից» բացառապես մեկ ուղղությամբ. հօգուտ այդ ծայրաստիճան կասկածելի փաստաթղթի դրույթների, թեև կարող էին հավասարակշռության համար առնվազն առաջարկել անդրադառնալ նախևառաջ հենց եվրոպական երկրների փորձին, որոնք վավերացրել են կոնվենցիան և այդպիսով ընկել դրա անմիանշանակ դրույթների ծուղակը։

Օրերս «ՎԻԿՏՈՐԻՆԻ «ՈՒԶԱԾԸ». ԿԵՆՍԱԳՈՐԾԵ՛Լ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» վերնագրով հոդվածում մենք գրել ենք, մասնավորապես, Ռումինիայի բացասական փորձի մասին, մեջբերելով իրավագիտության դոկտոր, Բելգիայում ADF International-ի (Ընտանիքի, ավանդական արժեքների և կրոնական ազատության պաշտպանության կազմակերպություն) իրավախորհրդատու Ադինա Պոտարուի խոսքերը փաստաթղթում առկա կործանարար «ականների» վերաբերյալ: ԵՄ դեսպանի կտրական և ավելի շուտ հրաման հիշեցնող «ուզում եմ, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան» խոսքերին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Ա.Մանասյանի վերոնշյալ արձագանքից հետո թերևս իմաստ ունի ավելի մանրամասն անդրադառնալ Պոտարուի արտահայտություններին:

Թեկուզ նրա համար, որ օգնենք Մանասյանին «ձերբազատվել ապատեղեկատվության շղարշից». ի վերջո խոսքը Ստամբուլյան կոնվենցիայի կետերն ու դրա հետևանքները մանրակրկիտ ուսումնասիրած եվրոպացի փորձագետի կարծիքի մասին է:

«Հաճախ գենդերային հավասարության մասին օրենքներ ընդունելիս խորհրդարանականները կարծում են, թե օգնում են լուծել կանանց նկատմամբ բռնության հարցը։ Իրականում «գենդեր» հասկացությունը շատ ավելի լայն է և անորոշ, ընդգծում է Պոտարուն։- Երբ ընդունվում է համապատասխան օրենքը, «գենդերային հավասարությունը» ներկայացվում է որպես հավասարություն կանանց և տղամարդկանց միջև, ինչը ենթադրում է հավասար աշխատավարձ, իրավահավասարություն պաշտոններ զբաղեցնելիս: «Գենդեր» հասկացությունն այս իմաստով մեզանում եղել է նաև նախկինում, և մենք սովոր ենք դա այդպես ընկալել։ Բայց հիմա հստակ բնորոշում չունեցող այդ տերմինը օգտագործվում է բոլորովին այլ բանի համար...»:

Օրինակ՝ երեխայի գիտակցության մեջ լիակատար քաոս առաջացնելու։ «Դպրոցում երեխաներին կարող են ասել, թե իրենք չեն ծնվում տղա կամ աղջիկ, և թե մարդն ինքն է ընտրում, թե ինչ սեռի է պատկանում: Եվ եթե ծնողները շարունակում են ավանդական արժեքներ սերմանել երեխաների մեջ, դա կարող է որակվել որպես հոգեբանական բռնություն: Սոցիալական ծառայությունները գալիս են տուն, դիտարկում իրավիճակը, և կարող են մեղադրել ծնողներին երեխային հոգեբանական վնաս և տառապանքներ պատճառելու մեջ՝ այն հիմնավորմամբ, որ մեծահասակները չեն ընդունում դպրոցի առաջարկած նոր գաղափարախոսությունը: Եվ ծնողներին կարող են զրկել ծնողական իրավունքից, իսկ երեխաներին՝ խլել։ Վերջերս Մեծ Բրիտանիայում ծնողներին մեղադրեցին իրենց դստերը պատշաճ ուշադրություն չհատկացնելու մեջ: Պատճառաբանեցին դա նրանով, որ նրանք հրաժարվել են կատարել երեխայի քմայքները։ Աղջիկը ցանկանում էր տղա լինել և հորմոնային թերապիա պահանջում... Եվ սա իրականություն է: Իսկ National Geografic ամսագրի շապիկին տեղադրել են տղայի լուսանկար, որը ցանկացել է աղջիկ լինել։ Նա պատկերված է աղջկա տեսքով։ «Աղջիկ լինելու մեջ ամենալավ բանն այն է, որ պետք չէ տղա լինել». սա նրա խոսքերն են...»:

Իրավաբանը նշում է, որ երբ Ռումինիան վավերացրեց Ստամբուլյան կոնվենցիան, դա անցավ առանց բանավեճերի և հասարակական հուզումների: Բնակչությունն այդ մասին ոչինչ չգիտեր։ Սակայն կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց հասարակությունն իր վրա զգաց հետևանքները։

«Ուսումնական հաստատություններում տրանսգենդերների մասին ֆիլմեր են ցուցադրում՝ առանց ծնողներին տեղյակ պահելու։ Հաճախ երեխաներն իրենք էլ չգիտեն, թե ուր են տանում իրենց,- նշում է Ա.Պոտարուն։- Նրանց ազատում են դասերից և տանում այդպիսի տեսանյութ դիտելու: Կոնվենցիայի ընդունումից անմիջապես հետո Ռումինիայում ծավալվեց մի շատ տարօրինակ նախագիծ. ծնողների վերադաստիարակություն։ Դրա էությունը ավանդական ընտանիքի մասին պատկերացումները փոխելն է։ Ունկնդիրներին ասում են, թե «ամուսնություն» հասկացությունը փոխվել է։ Թե ամուսնությունը ինչ-որ ճկուն բան է, որը հեշտությամբ կարելի է փոխել: Բայց ռումինացի ժողովորդը դեռևս շատ հավատարիմ է հին ավանդույթներին: Հասարակությունը պատրաստ չէ նոր գաղափարախոսություն արմատավորել աճող սերնդի մեջ... Մենք Ռումինիայում հիմա սեփական փորձով ենք տեսնում, թե ինչպես է ընթանում Ստամբուլյան կոնվենցիայի իրականացումը. ավանդույթների, վարքագծի, հարաբերությունների փոփոխություն և դրանց փոխարինում նոր բովանդակությամբ։ Մենք՝ որպես իրավաբաններ, սահմանափակված ենք մեր հնարավորություններում։ Կոնվենցիայի վավերացումից հետո մենք իրավունք չունենք աղջկան դիմել որպես աղջիկ, եթե նա իրեն տղա է համարում: Եթե դուք ուսուցիչ եք, և ձեր դասարանում սովորում է կենսաբանական տղա, որն իրեն աղջիկ է համարում, ապա ձեր պարտականությունն է դիմել նրան ըստ իր ընտրած սեռի: Նման իրավախախտումների համար կա նույնիսկ համապատասխան տերմին՝ միսգենդերինգ, այսինքն՝ անհարգալից վերաբերմունք ինչ-որ մեկի գենդերային ինքնանույնականացման նկատմամբ...»:

Շարունակենք, թե՞ բավական է: Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո անհնար է խուսափել դրա կատարումն ապահովող համապատասխան օրենքների ընդունումից։ Նրանք, ովքեր համարում են, թե դա ընդամենը ինչ-որ դեկլարատիվ փաստաթուղթ է, որը ոչ մի բանի չի պարտավորեցնում, կա՛մ անգիտակցաբար միամիտ են, կա՛մ գիտակցաբար հիմար։ Եվ, ի սեր Աստծո, դադարե՛ք արդեն այդ կոնվենցիային դեմ արտահայտվող բոլորին անվանել թերուսներ, որոնք կարդալ չգիտեն, իսկ կարդալու դեպքում էլ անկարող են հասկանալ կարդացածն ու խորամուխ լինել կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության կանխարգելման քողի տակ թաքցված էական կործանարար մանրամասների մեջ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СОЮЗНИЧЕСТВО С ФАШИСТСКИМ ГЕНОЦИДАЛЬНЫМ ГОСУДАРСТВОМ – ЭТО ТУПИК
    2025-07-01 09:25

    В Екатеринбурге прошли полицейские рейды, в ходе которых были задержаны участники азербайджанской банды, подозреваемой в убийствах 10-летней давности. На фоне этого Азербайджан отменил все культурные мероприятия по линии России, а еще парламентская делегация Баку отменила визит в Москву. Ненависть к России на страницах азербайджанских СМИ просто захлестывает через край. Первая реакция – недоумение. Казалось бы, власти Азербайджана должны быть благодарны российским правоохранительным органам за поимку преступников. С чего вдруг такая истерика?

  • ИНТЕРВЕНЦИЯ. ЗАКОНОМЕРНЫЕ ПАРАЛЛЕЛИ
    2025-06-27 09:36

    Не собираюсь комментировать публичное предложение премьера Пашиняна «показать главе Армянской церкви свой пенис» – не позволяет природная брезгливость. Достаточно уже, что «новость» облетела мировые СМИ, и это вселенский стыд и позор. Между тем определенная параллельность событий, происходящих в Армении, Азербайджане и Турции, заслуживает того, чтобы хотя бы обратить на эти параллели внимание. Алиев в Баку судит бизнесмена,  миллиардера, благотворителя Рубена Варданяна, Пашинян арестовывает бизнесмена, миллиардера, благотворителя Самвела Карапетяна в Ереване.

  • ОРГАНИЗАЦИЯ ИСЛАМСКОГО СОТРУДНИЧЕСТВА ПРИНЯЛА АНТИАРМЯНСКУЮ РЕЗОЛЮЦИЮ
    2025-06-23 18:44

    Пока премьер Пашинян занят «войной» против Армянской Апостольской Церкви и репрессиями против соотечественников, поддерживающих Церковь, а армянская общественность и экспертное сообщество активно обсуждают происходящее внутри Армении и, конечно, израильско-иранский конфликт, чреватый большой войной в регионе, происходят события, не удостаивающиеся особого внимания, хоть и следовало.

  • «ГИБРИДНАЯ ВОЙНА ИДЕТ СРАЗУ В ДВУХ НАПРАВЛЕНИЯХ - ПРОТИВ ГОСУДАРСТВЕННОСТИ И СУВЕРЕНИТЕТА АРМЕНИИ И ПРОТИВ РОССИИ»
    2025-06-20 09:11

    «Нам предлагают в продовольственном плане зависеть от одного врага, в энергетическом - от другого, в обмен на фейковую «защиту суверенитета от России», - говорит в интервью «ГА» политический аналитик Армине СААКЯН.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ