Последние новости

ԲՆԱԿԱՆ ՏԱՐԵՐՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ

Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով։

Արտակարգ պատահարի հետեվանքով խաթարվել է գնացքների երթեվեկությունը Վրաստանի ուղղությամբ: Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով: Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Գիշերվանից առ այսօր ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման ուղղությամբ, տարվող աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԲԱԽՈՒՄ ԴԺԲԱԽՏ ԵԼՔՈՎ
    2025-03-06 09:00

    Մարտի 5-ին ժամը 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Երասխ երթուղով ընթացող մերձքաղաքային էլեկտրագնացքը բախվել է մարդատար մեքենայի:

  • ԶԵՂՉԵՐ ԵՐԵՎԱՆ-ԹԲԻԼԻՍԻ-ԵՐԵՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ՀԱՄԱՐ
    2025-02-14 12:28

    «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է գարնանային զեղչեր Երևան-Թբիլիսի-Երևան միջազգային գնացքի տոմսերի ձեռքբերման համար: Մասնավորապես, փետրվարի 22-ից կգործեն 25% զեղչեր գնացքի բոլոր կատեգորիաների տոմսերի համար՝ պլացկարտ, կուպե, ՍՎ։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ
    2024-12-17 11:19

    «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերություններն ամփոփեցին 2024 թվականի համագործակցության արդյունքները և նախանշեցին հաջորդ՝ 2025 թվականի ծրագրերը։ Երկու ընկերությունների պատվիրակությունների և ղեկավարների՝ Ալեքսեյ Մելնիկովի և Դավիթ Փերաձեի մասնակցությամբ համապատասխան հանդիպումը տեղի ունեցավ դեկտեմբերի 16-ին Թբիլիսիում:

  • ԲԱԽՎԵԼ Է ՄԱՐԴԱՏԱՐ ԷԼԵԿՏՐԱԳՆԱՑՔԻՆ
    2024-12-02 08:50

    Նոյեմբերի 30-ն 19:30-ի սահմաններում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մասիս-Արտաշատ վազուրդում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, անտեսելով երթևեկության կանոնները, հայտնվել է երկաթգծի ինքնակարգավորվող անցումի վրա և բախվել է Երևան-Երասխ միջքաղաքային էլեկտրագնացքին: